Բա՛վ է արցախցու կյանքի հաշվին ՌԴ-Արևմուտք հակամարտության վարումը․ Արցախում համաժողովրդական շարժում է սկսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտից մեկնարկեց համաժողովրդական շարժումը։ Արցախցիներին փողոց դուրս գալու կոչ երեկ հղել էր պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «միասին որոշելու հետագա անելիքները»:

Այսօր արցախահայերի բազմահազարանոց ակցիայի մասնակիցների թվում էին նաև նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որոնք, սակայն, ամբողջ հավաքի ընթացքում այդպես էլ ելույթ չունեցան։ Փոխարենը հարթակ բարձրացավ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ դիմելով միջազգային հանրությանը։ Նա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահներին կոչ անելով կատարել պարտականությունները։

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նկարագրել է այս պահի ծանր դրությունը՝ կրկին կոչով դիմելով ինչպես Ռուսաստանին և միջազգային հանրությանը, այնպես էլ Հայաստանին։

Նույն ընթացքում Հայաստանում խորհրդարանական իշխանական պատգամավորները կրկին մտահոգություններ հայտնեցի Արցախի հումանիտար ճգնաժամի հետ կապված։

Factor TV-ի դիտարկմանը, թե ինչ կարճաժամկետ անելիքներ պետք է ՀՀ-ն ձեռնարկի՝ առաջացած հիմնախնդիրներն արագ լուծելու համար, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք ամենօրյա աշխատանք են անում այդ ուղղությամբ։

Քաղաքագետ Արա Պապյանը նկատում է՝ Արցախը հստակ ուղերձով այդպես էլ չդիմեց Հայաստանին, ինչը դժվարացնում է կոնկրետ գործողությունների դիմելու գործընթացը։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ հանրահավաքն ավելի շատ իշխանությունների կողմից արցախահայերի լարվածությունը թեթևացնելու միջոց էր։

Վերածննդի հրապարակում ելույթներից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, ապա՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայան, որտեղ վրաններ են տեղադրել։ Ավելի ուշ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։ «Պարտավորվել և ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու` հումանիտար ճգնաժամը վերացնելու համար»,- հանդիպման արդյունքներն է ներկայացրել Գուրգեն Ներսիսյանը։ 

Իր հերթին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ահազանգ-նամակներով դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին՝ «պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան