Հրավառական նյութեր ներմուծողները կտուգանվեն մինչև 3 միլիոն դրամով․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ «Տեխնիկական անվտանգության պահովման պետական կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի փոփոխություններ։

Նախագծով առաջարկվում է հրագործական արտադրատեսակները դասակարգել հինգ դասի։

«1-ին և 2-րդ դասերին են պատկանում կենցաղային օգտագործման հրագործական արտադրատեսակները, իսկ 3-րդ, 4-րդ 5-րդ դասերին՝ դրսում կիրառվող հրավառությունների համար նախատեսված տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակները։

Կենցաղային օգտագործման հրագործական արտադրատեսակների հետ կապված՝ լիցենզավորում կտրվի ներմուծման և պահեստավորման մասով, որոշակի պայմաններ են սահմանվում նրանց պահման վայրի, հակահրդեհային իրավիճակի հետ կապված։

Իսկ մեծ ազդեցություն ունեցող հրավառությունների ներմուծումը նախատեսվում է արգելել՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում:

Այս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ գոնե երկրում հրավառություն լինի, բայց այդ հրավառությունը եթե լինում է, իմանանք, որ կա՛մ պետական կամ համայնքային նշանակության միջոցառում է»,- նշեց Գաբրիելյանը:

Պատգամավորն ընդգծեց որ խախտումների դեպքում մեծ տուգանքներ են նախատեսվել․ «Մինչև երեք միլիոն դրամի տուգանք է նախատեսվել այս պայմանների խախտման դեպքում, այսինքն՝ եթե առանց թույլտվության կամ սահմանված պահանջների խախտմամբ ընկերությունը փորձի ներմուծել հրավառություններ, առաջին անգամ դա կլինի մեկից երկու միլիոն դրամ տուգանք, կրկնվելու դեպքում մինչև երեք միլիոն դրամ»:

Մանրամասները՝ տեսանյութում։