Հազարավոր կիլոմետր խողովակներ գետնից հանեցին, ծախեցին, բա խոսեիք․ Ասատրյանը՝ Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
Բոլորը

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է 2023-ին Սևանա լճից 170 մլն խմ ջրառի չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների ու ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։

Կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ երբ Շիրակի մարզպետ էր, 2018-ի ապրիլ-մայիսին է վերջին «գեոռազվեդկան» եղել, երբ Կապսի ջրամբարի թունելի մեջ դրոն են թռցրել, որպեսզի տեսնեն՝ ենթակառուցվածքներն ինչ վիճակում են: Ըստ պատգամավորի՝ 5 տարի ոչինչ չի արվել:

ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց՝ ասելով, որ նախկինում, երբ Արթուր Խաչատրյանը եղել է Շիրակի մարզպետ, ինչո՞ւ չի արձագանքել, երբ հազարավոր կիլոմետրերով խողովակներ «գետնի տակից» հանել, վաճառել են:

«30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել, այսօր եկել ենք, ջրամբար ենք կառուցում, ուզում ենք ոռոգման ցանցերը վերանորոգենք… Այո՛, հլը ձեր թողած ժառանգության համար մենք շատ ենք ձախողելու, հլը շատ պրոբլեմներ են լինելու»,- ասաց նա, ապա հիշեցրեց. «Ապարանի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրով տրուբեք հանեցին, տարան: Այն գյուղապետները, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն: Իմիջիայլոց, այս մասին թող Դատախազությունն էլ վերանայի, հլը հասկանանք՝ այդ խողովակները ով տարավ, ծախեց ու ինչի համար են ծախել: Ու էդ խողովակները տարել են, խողովակ չեն օգտագործել, տարել, «ուտիլ» են հանձնել»,-նշեց Ասատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։