Բայդենի զանգն Էրդողանին ստիպեց կտրուկ շրջվել դեպի ՆԱՏՕ․ Քըլըչդարօղլու

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար, նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն թիրախավորել է Էրդողանին՝ մեղադրելով նրան ՆԱՏՕ-ի հարցում անսպասելի փոփոխության մեջ։ Քըլըչդարօղլուն պնդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցն Էրդողանին դրդել է ամբողջական շրջադարձ կատարել այդ հարցում, գրում է Gercek news-ը։

«Նրանք շատ պարզ արտահայտություններ են արել, օրինակ՝ «դու երբեք չես կարող անդամ դառնալ»: Նրանք այրեցին մեր Սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Բայդենը զանգահարեց Էրդողանին։ Համոզված եմ՝ Էրդողանը կանգնել ու պատրաստվել էր, երբ Բայդենը զանգահարել է։ Էրդողանը հանկարծակի լրիվ շրջադարձ կատարեց։ ԵՄ ճանապարհն անցնում է Դեմիրթաշով, Էմինե Սենյասարով։ Սա այն է, ինչ խոստացել եք: Դեպի ԵՄ ճանապարհն անցնում է Դիարբեքիրի բանտարկված լրագրողների և շաբաթօրյա մայրերի միջով»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախօրեին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ եռակողմ հանդիպումից հետո համաձայնել է խորհրդարան ուղարկել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու Ստոկհոլմի հայտը՝ ամիսներ շարունակ լարվածությունից և դաշնակիցների կողմից գործադրվող ճնշումից հետո։

Էմմա Չոբանյան