Շուրջ 115 մլրդ դրամի գնումներ՝ առանց մրցույթի․ ոչ մրցակցային գնումների թիվը ՀՀ-ում աճել է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում պետական գնումների գրեթե կեսը շարունակում է իրականացվել ոչ մրցակցային եղանակով։ Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը մեկ անձից և հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով 5․154 ոչ մրցակցային գնում է կատարել՝ ծախսելով շուրջ 115 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՔՀԱԿ ՀԿ-ի կատարած վերլուծությունից։

Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում կատարվել են 4․560 ոչ մրցակցային գնումներ՝ ծախսելով 115.4 մլրդ դրամ։ Թեև, ներկայացված տվյալների համաձայն, դիտարկվող երկու ժամանակաշրջանում ոչ մրցակցային գնումներն արժեքային առումով գրեթե չեն փոփոխվել, այնուամենայնիվ, պայմանագրերի թիվն ավելացել է շուրջ 13%-ով:

2023 թվականի 1-ին կիսամյակում ոչ մրցակցային գնումների մասնաբաժինն ընդհանուր գնումներում քանակական առումով կազմել է շուրջ 43%, իսկ արժեքային առումով՝ 51%: 2022-ի 1-ին կիսամյակում այս ցուցանիշը քանակական առումով շուրջ 39% էր, իսկ արժեքային առումով՝ շուրջ 55%:

Ոչ մրցակցային ընթացակարգերն առավել հաճախ կիրառող պատվիրատուների ցանկը, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Համեմատ նախորդ տարվա՝ ոչ մրցակցային գնումներով աչքի ընկնող գերատեսչությունների առաջին տասնյակից դուրս են մնացել ԿԳՄՍՆ-ն, Վանաձորի համայնքապետարանը։ Այս տարի ոչ մրցակցային գնումներով առավել աչքի են ընկել Երևանի քաղաքապետարանը և Երևան ավտոբուս ՓԲԸ-ն՝ հայտնվելով առաջին տասնյակում իրենց ընդհանուր գնումներում առանց մրցույթի կատարված գնումների համամասնության մեծությամբ։ Իսկ «առաջին հնգյակը» մնացել է անփոփոխ։

Ըստ վերոնշյալ ուսումնասիրության արդյունքների՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝

  • Այլընտրանքի բացակայության պարագայում ոչ մրցակցային եղանակով կնքվել է շուրջ 104.5 մլրդ դրամի 1․225 պայմանագրեր։
  • Կնքվել է 1 մլն դրամի շեմը չգերազանցող մոտ 3․572 պայմանագիր՝ շուրջ 0.8 մլրդ դրամի։
  • Վերոնշյալ գնումները կազմում են 2023 թվականի 1-ին կիսամյակի ընդհանուր գնումների (227.1 մլրդ դրամ) շուրջ 46%-ը կամ ոչ մրցակցային գնումների (115 մլրդ դրամ) 92%-ը։
  • Այսպիսով, համաձայն ՀՔՀԱԿ ՀԿ-ի հաշվարկների, այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով 2023 թվականի1-ին կիսամյակում կնքվել է մոտ 355 պայմանագրեր, ինչի արդյունքում գեներացվել է շուրջ 9 մլրդ դրամի պարտավորություն։

Անժելա Պողոսյան