Շվեդիան Թուրքիայի քաղաքացու է բանտարկել PKK-ի «ահաբեկչությունը ֆինանսավորելու» փորձի համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շվեդիայի դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիայի քաղաքացուն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից «ահաբեկչության ֆինանսավորման փորձի» համար, գրում է Turkish Minute-ը։

Տղամարդը, ում դատարանը նկարագրում է որպես արմատներով Թուրքիայից քուրդ քաղաքացի, մեղավոր է ճանաչվել շորթման փորձի և հրազենային հանցագործության մեջ, ասվում է Ստոկհոլմի շրջանային դատարանի հայտարարության մեջ։

Նշվում է, որ 40 տարեկանն անց տղամարդը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, իսկ ազատ արձակվելուց հետո նրան կարտաքսեն: Տղամարդը ձերբակալվել է հունվարին Ստոկհոլմի ռեստորանի մոտ սպառնալիքներ հնչեցնելուց և ատրճանակից կրակելուց հետո:

Թուրքիան, որն արգելափակում է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սկանդինավյան երկրին մեղադրում է «ահաբեկիչների», հատկապես՝ PKK-ի անդամների ապաստան լինելու համար և Ստոկհոլմին կոչ անում արտահանձնել տասնյակ մարդկանց:

Անցյալ տարվա հուլիսին Շվեդիան խստացրել է իր հակաահաբեկչական օրենսդրությունը՝ հեշտացնելով հետապնդումները ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական գործունեության համար։ Սա առաջին դեպքն է, երբ նոր օրենքն արդեն  կիրառվում է։

Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք դեռևս չեն վավերացրել Շվեդիայի հայտը։

Էմմա Չոբանյան