Ադրբեջանի կողմից հայատյացության սերմանումն իրականացվում է նախագահի մակարդակով. ՀՀ ՄԻՊ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին զեկույցում մանրամասն նկարագրել ու մեջբերել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հատկապես նախագահի և օրենսդիր ու գործադիր մարմինը ներկայացնող պաաշտոնյաների խոսքը, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ։ Ընդ որում՝ նկատի ունենալով ելույթ ունեցող անձանց կարգավիճակը, ակնհայտ է, որ հայատյացությունը հովանավորվում է պետական մակարդակով։ Այդ համատեքստում, բնականաբար, հնարավոր չէ մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող լուծումներ գտնել։ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին նշեցեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնլով իր ղեկավարած կառույցի զեկույցները, որոնք առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին։

Մանասյանը տեղեկացրեց, որ Արցախի գործընկերոջ հետ փորձել են ամբողջությամբ պահպանել բոլոր օմբուդսմանական հաստատությունների աշխատանքին վերաբերող մեթոդաբանությունն ու կանոնները՝ հավաքագրելով հավաստի տեղեկատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և դրանք պարբերական ռեժիմով ներկայացնելով միջազգային գործընկերներին։

«Հրապարակել ենք բազմաթիվ արտահերթ զեկույցներ ԼՂՀ-ում տիրող իրադրության առթիվ, որտեղ մանրամասն ներկայացրել ենք մարդու իրավունքների խախտումներին վերաբերող ամբողջական պատկերը։ Մասնավորապես, նկարագրել ենք, թե մարդու հիմնարար իրավունքների հետ կապված ինչ խնդրահարույց իրավիճակների հետ գործ ունենք այսօր։ Անդրադարձել ենք մասնավորապես կյանքի իրավունքի, բժշկական սպասարկման, կրթության, սննդի անվտանգության իրավունքների հետ կապված կարևոր հարցերի, որոնք իսկապես կենսական նշանակություն ունեն ոչ միայն մեր պետության, տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար»,- նշեց Մանասյանը։

ՄԻՊ-ը հայտնեց, որ զեկույցները պարբերական ռեժիմով ներկայացվել են միջազգային գործընկերներին։ Դրանցում առանցքային տեղ է զբաղեցրել Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության հետ կապված բավականին հստակ շեշտադրումը, որովհետև առանց դրա ներկայացման շատերի կողմից սովորաբար առաջ են քաշվում խնդրի լուծման տարատեսակ այլ ուղիներ, բացի միջանցքի արգելափակումը վերացնելուց, մինչդեռ խնդիրն ամբողջ համապատկերում ներկայացնելը շատ կարևոր նշանակություն ունի։ ՀՀ ՄԻՊ գրասենյակն ամենօրյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ ադրբեջանական մամուլում հայատյացության քաղաքականության հետ կապված։

Ամբողջ տեղեկատվությունը համալրվում է նաև սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ամենօրյա աշխատանքի շնորհիվ, ինչին առնչվող զեկույցները, որոնք նույնպես թարգմանվում են անգլերեն, անմիջապես ուղարկվում են միջազգային գործընկերներին։ Նշված բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները, որոնք արձանագրվում են ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվելու արդյունքում, նույնպես արձանագրվում են։ Դա փոխլրացնում է ամբողջական պատկերը և ցույց տալիս, որ այստեղ խոսքը ոչ թե իրավունքների սովորական խախտումների մասին է, այլ մասնավորապես կենսական նշանակություն ունեցող իրավունքների խախտումների մասին է, և այդ ամենը, Մանասյանի դիտարկմամբ, հենց հայատյացության ամբողջական քաղաքականության համատեքստում է, որը բնականաբար նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել կոնկրետ բնակավայրեր ու տարածաշրջան։ Ադրբեջանի գործելաոճն անկասկած չի համապատասխանում քաղաքակիրթ աշխարհում ընդունված արժեքներին։

«Բացի զեկույցներից, երկշաբաթյա ռեժիմով միջազգային գործընկերներին անգլերենով ուղարկում ենք ամփոփ տեղեկատվության վերաբերյալ թարմացումներ, որոնցում շեշտադրումները շատ հստակ են։ Անընդհատ փորձում ենք պահպանել մեր աշխատանքի մեթոդաբանությունը, որպեսզի ինչ-որ պահի մեր կողմից ներկայացվող տեղեկատվության արժանահավատության ու վստահելիության մակարդակը չիջնի։ Շատ կարևոր է, որպեսզի հետագայում նույնպես պահպանվի աշխատանքային այս տրամաբանությունը»,- եզրափակեց ՀՀ ՄԻՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։