Հարավային Կորեայում ռոբոտը որպես դիրիժոր հաջողությամբ նվագախումբ է ղեկավարել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

EveR 6 անդրոիդ ռոբոտը որպես դիրիժոր ղեկավարել է Հարավային Կորեայի ազգային նվագախումբը։ Սա առաջին նման փորձն էր երկրում, գրում է CNN-ը։

Ռոբոտի դեբյուտը, որը մշակվել է Կորեայի արդյունաբերական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից, կայացել է Կորեայի ազգային թատրոնում, որտեղ ելույթ են ունեցել երկրի ազգային նվագախմբի առաջատար երաժիշտները:

Ռոբոտը նախ խոնարհվել է հանդիսատեսի առաջ, ապա սկսել է թափահարել ձեռքերը՝ կենդանի կատարման տեմպը վերահսկելու համար:

«Դիրիժորի կողմից շարժումները շատ մանրակրկիտ էին։ Ռոբոտը կարողացավ նման մանրամասն քայլեր ներկայացնել շատ ավելի լավ, քան ես պատկերացնում էի»,- ասել է Չոյ Սու-Յուլը, որը ռոբոտի կողքին ղեկավարել է ելույթը։

Սակայն, ըստ նրա, ռոբոտի թերությունն այն է, որ նա չի կարողանում լսել։

Ավանդական կորեական երաժշտության ուսումնասիրությամբ զբաղվող Լի Յանգ Ջուն էլ ասել  է, որ ռոբոտի շարժումները, թեև ռիթմը պահպանելու մեջ անթերի էին, բայց չունեին «շունչ»։

Նշվում է, որ հումանոիդ ռոբոտը ղեկավարել է 5 կոմպոզիցիաներից երեքը, որոնցից մեկը՝ Չոյի հետ միասին։

Էմմա Չոբանյան