Պատերազմի հավանականությունը և Բաքվի պայմանը․ Արցախի նախագահը փակագծեր է բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեփանակերտն այսօր կրկին հերքել է Բաքվից հնչած մեղադրանքները, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից,իբր թե, խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Այս բովանդակությամբ հաղորդագրություններ Արցախից հայտնում են գրեթե ամեն օր, միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը։

Բաքվի կողմից սադրանքներ պարբերաբար են գրանցվում, իսկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի պավիրակությունների բանակցությունների ընթացքում հակառակորդը կիրառեց նաև ԱԹՍ։ Հայկական կողմն ունեցավ 4 զոհ: Վերջին շրջանում Ադրբեջանը հստակ տեղեկատվական արշավ է նախաձեռնել՝ ցույց տալու համար, որ գործողությունների են պատրաստվում գնալ։

Այն, որ Բաքուն կարող է դիմել ուժի կիրառման, վերջին շրջանում հայտարարում են այդ երկրի տարբեր պաշտոնյաներ։ Մեկ շաբաթ առաջ էլ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էր սպառնալիքներ հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հասցեին․ «Ղարաբաղում մնացած անօրինական հայկական զինված կազմավորումները լուրջ վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, որոնց դիմակայելու համար բավարար է ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս»,-ասել էր Հասանովը։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի գնահատմամբ՝ Արցախի շուրջ 7 ամիս շարունակվող շրջափակումը չի ունենում այն հետևանքը, որն ակնկալում է Բաքուն։ Ուստի ՝ փորձագետը չի բացառում, որ ինչ-որ պահի Ադրբեջանը կփորձի ինտեգրման իրենց օրակարգը Արցախին պարտադրել ուժով։

Թեև Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մտքից հրաժարված Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ է բարձրաձայնում է միջազգային մեխանիզմների ստեղծմամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորման մասին, այդուհանդերձ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պնդում է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել։ Հարությունյանը, միևնույն ժամանակ, նշում է, որ այդ օրակարգի համար Արցախում մարդիկ պետք է պատրաստ լինեն տարբեր տեսակի զրկանքնների։
Արցախի պատգամավորների հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Հարութնունայնը նաև հայտարարել, որ Բաքուն հայկական կողմի հետ պատրաստ է քննարկել միայն ինտեգրացիայի թեման։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, թե Բաքուն հնարավոր բանակցությունների համար կոնկրետ ինչ պայմաններ է առաջ քաշում։

Մինչ այժմ Բաքուն կտրուկ մերժում է միջազգային մեխանիզմների ներքո Բաքու- Ստեփանակերտ երկխոսությունը՝ պնդելով, թե դա իր ներքին գործն է, որին որևէ երկիր պետք է չմիջամտի։