ՄԻՊ-ն ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին, որն ահազանգել էր իր նկատմամբ բռնությունների մասին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

«Հանդիպման ընթացքում փաստաբանը հայտնել է իր մտահոգությունները կապված քրեական վարույթի, այդ թվում՝ սեղմ ժամկետներում նախաքննության իրականացումն ապահովելու վերաբերյալ։ Ներկայացված լրացուցիչ տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել, նա նաև ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

Փաստաբանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել՝ խուլիգանության հատկանիշներով: