Զելենսկին հանձնարարել է ԶՈՒ-ին ուժեղացնել հյուսիսային ուղղությունը․ այն կարող է կապված լինել Բելառուսում «Վագների» տեղակայման հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է երկրի ԶՈՒ-ին ամրացնել հյուսիսային ուղղությունը։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի ԶՈՒ գերագույն հրամանատարի շտաբի նիստում, որին առանձին զեկույց է ներկայացվել Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Բելառուսում տեղակայվելու է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորումը, ուր ապստամբությունից հետո տեղափոխվել է դրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ «Վագների» վարձկանների՝ Բելառուս ժամանման մասին դեռևս չի հաղորդվում։

Ապստամբությունից հետո իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ խմբի վարձկանները կկարողանան պայմանագրեր կնքել ՊՆ-ի հետ, հակառակ դեպքում՝ կարող են գնալ Բելառուս։

Այս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ «Վագները» տեղակայվելու է Բելառուսում՝ լքված զորամասի տարածքում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին էլ Washington Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ անհանգստացած է «Վագների»՝ Բելառուսի տարածք տեղափոխմամբ։

«Ես մտավախություն ունեմ շատ բաներից, այդ թվում՝ «Վագներից»։ Մեր խնդիրն է պատրաստվել վատթարագույն և ավելի հավանական սցենարին։ Եվ մենք կձգտենք նվազեցնել բոլոր հնարավոր հետևանքները»,- հայտարարել էր նա։

Էմմա Չոբանյան