Բրայան Ադամսը, Էրիկ Կանտոնան և այլ հայտնի գործիչներ Թուրքիայից պահանջում են ազատ արձակել քուրդ երգչուհուն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Աշխարհի տարբեր հատվածներից հայտնի գործիչներ միավորվել են՝ կոչ անելով ազատ արձակել քուրդ երաժիշտ Նուդեմ Դուրաքին, որն ութ տարի բանտարկված է Թուրքիայում: Նամակը ստորագրած 47 հայտնիների թվում են Նոբելյան մրցանակակիր, գրող Աննի Էռնոն, հայտնի երաժիշտ Բրայան Ադամսը, նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, դերասանուհի Ժուլիետ Բինոշը, ինչպես նաև Թուրքիայից Ասլի Էրդողանը, Փինար Սելեկը և Էջե Թեմելքուրանը, գրում է Gercek news-ը։

Նրանք միավորվել են՝ դատապարտելու Koma Sorxwin խմբի վոկալիստ Դուրաքի բանտարկությունը և արդարություն պահանջելու նրա և մյուս քաղբանտարկյալների համար։

Դուրաքը ձերբակալվել է 2015-ին և դատապարտվել 19 տարվա ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով․ հանցագործություն, որի համար մեղադրվում են Թուրքիայի ընդդիմադիր շատ գործիչներ: Նրան դատապարտել են քրդական քաղաքական երգեր կատարելու համար, որոնք դիտվել են որպես «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու ապացույց»։

Հայտնիների ստորագրած միջազգային հայտարարության մեջ ընդգծվում է, որ Դուրաքը որևէ կազմակերպության հետ կապ չունի, ասվում է, որ եթե նշանակված պատիժը կրի, ապա նա ազատ չի արձակվի մինչև 2034 թվականը։ Նշվում է, որ իշխանությունները սխալմամբ են Դուրաքի գործունեությունը որակել որպես «ահաբեկչություն», և որ երգչուհին որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ, իր ձայնն ու արվեստն օգտագործել է՝ պատմականորեն ճնշված փոքրամասնությանը ձայն տալու համար:

Էմմա Չոբանյան