Պատերազմը կանգնեցնելու համար բավականաչափ ջանքեր չգործադրվեցին․ Գասպարյանի արձագանքը Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Քաղաքական և դիվանագիտական բավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը Հայաստանի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար․ այսպես է արձագանքել Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբը ղեկավարած գործիչն անդրադարձել է ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետի դիտարկումներին։ Այն, որ պատերազմից խուսափելու կամ այն կանգնեցնելու տեսական հնարավորություն եղել է, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ընդունեց նաև Փաշինյանը՝ նշելով, սակայն, որ դրա պարտադիր պայման էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը։

ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետի պնդմամբ՝ ինքը 2020 թվականի հուլիսի 4-ին վարչապետի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների ու այլ պաշտոնյաների մասնակցությամբ ներկայացրել է զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Ըստ Օնիկ Գասպարյանի՝ առաջարկել է ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, Զինված ուժերի կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

Թե ինչու է Օնիկ Գասպարյանը կարևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ բարելավումը, երբ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, թե դրանք նոր, աննախադեպ բարձր մակարդակի վրա են, պարզ չէ։ Գասպարյանն իր հայտարարության տեքստում այդ հարցին չի անդրադառնում, նաև չի հստակեցնում, թե ինչու են ռուսական կողմի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը մնացել անարդյունք։  Ինչ վերաբերում է պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ Գասպարյանի քննադատություններին՝ նախկին զինվորականն այդ մասին խոսել  էր նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ պնդելով, թե պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ շեշտել է, թե պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, պնդում էր, թե նման բան չի եղել։

Այն, որ բանակի ղեկավարությունը մինչ պատերազմը մշտապես վստահեցրել է, թե հնարավոր պատերազմի դեպքում պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրը, Նիկոլ Փաշինյանը պնդել է նաև Քննիչ հանձնաժողովի նիստում։

Օնիկ Գասպարյանը, մինչդեռ, հակադարձում է՝ կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ՝ չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը:

Իսկ ոչ իրատեսական գնահատական, Գասպարյանի պնդմամբ, ինքը պետության ղեկավարությանը երբեք չի ներկայացրել: Ի դեպ, հանձնաժողովի նիստում Փաշինյանը շեշտում էր՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը համապատասխան մարմինները պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս են գնահատել։ Կոնկրետ այս դրվագին Օնիկ Գասպարյանն իր հայտարարության մեջ չի անդրադարձել։ Փոխարենը պնդել է, թե պատերազմից առաջ անվտանգության խորհրդի տարբեր նիստերում բարձրաձայնել է բանակում սպառազինության արդիականացմանը վերաբերող մի շարք խնդիրների մասին։

Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նիստում, մինչդեռ, պնդում էր, թե սպառազինություն գնելու հարցում գումարի խնդիր չի եղել։

Քննիչ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանը տարբեր դրվագներով էր մեղադրանքի սլաքներն ուղղում դեպի զինված ուժերի ղեկավար կազմը։ Գասպարյանը, մինչդեռ, Փաշինյանի ոչ բոլոր հայտարարություններին է արձագանքել։ Նախկին բարձրաստիճան զինվորականը, օրինակ, նախընտրել է անդրադառնալ 2021 թվականի փետրվարի 25-ի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ պնդելով, թե այն արվել է առանց ներքին և արտաքին ուժերի միջամտության։ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հայտարարում էր, թե Գասպարյանն այդ շրջանում հանդիպում է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան