Դեսպան Միլսի հետ քննարկվել է սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Նախարարը դեսպանին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ինչպես սպորտի բարձրագույն նվաճումների և մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում: «Առանձին մարզաձևերի ֆեդերացիաները գործընկերային հարաբերություններ են հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ: Ուրախ կլինեմ, որ համագործակցություն ձևավորվի մեր նախարարության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան միջև՝ հատկապես մասսայական սպորտի ոլորտում»,- ասել է նախարար Վահրադյանը:

Պարոն Ռ. Մ. Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք միակարծիք ենք, որ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում ձևավորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ, որոնք նրանց օգնում են հաջողության հասնելու կյանքի բոլոր ասպարեզներում: Այդ իսկ պատճառով ուրախ եմ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը կարողացել է օգտագործել սպորտային փոխանակման ծրագրերը՝ օգնելու հայ երիտասարդներին զարգացնելու իրենց հմտությունները և ծանոթանալու ամերիկյան մշակույթին՝  միաժամանակ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատելու սպորտի ոլորտի պրոֆեսիոնալների ու հասակակիցների հետ ԱՄՆ-ում»:

Նախարարն ուրախությամբ ընդունել է դեսպանի հրավերը՝ մասնակցելու բասկետբոլի կին մասնագետների Երևան ժամանելու կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: Բասկետբոլի ամերիկացի մասնագետների այցը նախատեսված է հուլիսի 19-ից 20-ը: