Հանքարդյունաբերության մեջ մեզ շատ են խաբում մեր արտասահմանյան գործընկերները․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

«Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա պետք է նշեմ, որ մեզ  շատ են խաբում մեր արտասահմանյան գործընկերները։ Արտահանում ենք ավելի շատ հումք, սակայն միջազգային լաբորատորիաների կողմից ներկայացվում են փոքր թվեր՝ դրանց դիմաց էլ  մեզ վճարում են ավելի քիչ գումարներ»,-անդրադառնալով հանքարդյունաբերության խնդիրներին` Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։  

 Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշեց, որ, սովորաբար, բիզնեսում միշտ պետք է տնտեսականը  հակակշռի սոցիալականին, որպեսզի պարզվի, թե, օրինակ, բացված աշխատատեղերի, վճարած հարկերի դիմաց ինչքան վնաս են մեր պետությանը պատճառում պոչամբարները, դրանց հետևանքով  գեներացվող հիվանդությունները կամ դրանց վերացնելու համար պետությունը որքան միջոցներ պետք է ծախսի։

Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ որպեսզի բիզնեսը մեր երկրում նման խոչնդոտների չհանդիպի, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում պետք է կատարվեն կարևոր բարեփոխումներ։   

Խոսելով  բիզնես ոլորտի այլ խնդիրների մասին՝ Գագիկ Մակարյանն առանձնացրեց փոքր և միջին բիզնեսի ազատ գործունեությանը խոչընդոտող հարցերը, որոնք օրերս քննարկվել են վարչապետի Նիկոլ Փաշինյանի մոտ։

«Այո՛ Կառավարությունները միշտ քննարկել են ՓՄՁ-ների խնդիրները, իսկ այդ քննարկումներից ՓՄՁ-ների համար շատ քիչ բան է փոխվել։ Ամեն Կառավարություն էլ փորձում է ցույց տալ, որ ուշադիր է նրանց նկատմամբ, իսկ վարչապետն էլ հավելեց, որ կա նաև քաղաքական կամք»,-ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը՝  թվելով ավելի քան 10 առաջնային խնդիր, որոնք  պետք է դառնան Կառավարության օրակարգի հարցեր։ 

Գագիկ Մակարյանը կարևորեց նաև նոր Կառավարության կողմից իրականացվող  մի շարք միջոցառումներն ու վարած հարկային քաղաքականությունը։

Հարցին՝ արդյոք օտարերկրյա ներդրողին Հայաստան բերելու համար հարկային արտոնություն տալը տարբերակ է,  պատասխանեց․ «Տարբերակ է, բայց գլխավորը չէ, Հայաստանի գրավչությունը արտոնություններով չէ, որ պետք է որոշել, ներդրողը պետք է իմանա, որ իր ձեռքից չեն խլելու իր բիզնեսը, որովհետև շատ սփյուռքահայեր  հիասթափված, պարտված են։ Շատ կարևոր է նաև,  որ Կառավարությունը  լուրջ զբաղվի նաև դատական համակարգով, իսկ մյուս խնդիրը որակյալ աշխատուժի հարցն է»։

Գագիկ Մակարյանը խոսեց նաև այս օրերին Լարսում առաջացած կուտակումների և դրա հետևանքով տնտեսվարողներին հասցվող վնասների մասին՝ նշելով, որ Լարսում ստեղծված իրավիճակի համար կան կոնկրետ պատասխանատուներ․ «Լասրում ստեղծված խնդրի համար պետք է պատասխանատվություն կրեն երեք նախարարությունները՝ դրանք են՝ Գյուղատնտեսության, Էկոնոմիակայի և Տրասնպորտի և կապի նախարարությունները, քանի որ իրենք կարող էին անել այնպես, որ նման խցանումներ չառաջանային՝ իմանալով տուրիզմի, ֆուտբոլի և այլ սեզոնային երևույթների մասին նախապես։ Սովորաբար, այդ խնդիրների մասին սկսում են մտածել, երբ դրանք սրվում են»։

Մանրամասները տեսանյութում։ 

Աղավնի Սուքիասյան