Երբ ձախողվում ենք, դա մեր ձախողումն է, ոչ թե միջնորդների. Վլադիմիր Կարապետյան

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Հայկական կողմը պետք է պատրաստի լինի ցանկացած զարգացման՝ ամեն ինչ անելով, որ Ադրբեջանը զգա, թե ինչպիսին է լինելու պատասխան հարվածը: Այս մասին Factor.am- ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

«Ադրբեջանը փորձում է պահպանել լարվածությունը՝ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա: Ադրբեջանը շտապողականություն է ցուցաբերում՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենալու Հայաստանում մի քանի ամիս հետո. խոսքը լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելու մասին է, ինչը միանձնյա բանակցող Սերժ Սարգսյանին կարող է վերածել կոլեգիալ մարմնի ներկայացուցչի»,-շարունակեց ՀԱԿ անդամը՝ պնդելով, որ այդ իրավիճակում համաձայնությունների ձեռք բերումը կբարդանա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին ոչ հասցեական հայտարարությանը, ապա Կարապետյանի համոզմամբ՝ դա հայկական կողմի ձախողումն է: «Մենք ականատես ենք եղել հասցեական հայտարարությունների: Երբ ձախողվում ենք, դա մեր ձախողումն է, ոչ թե միջնորդների: Ես դեմ եմ միջնորդների վրա բարդելու քաղաքականությանը»,- ընդգծեց Կարապետյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Արցախի ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ է կրել:

Շողիկ Գալստյան

Մանրամասները՝ տեսանյութում: