«Լիդիան Արմենիան» Կառավարությունից գործընկերային հարաբերություններ է ակնկալում․ ինչի՞ դիմաց են տվել կապիտալի 12,5 %-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
Բոլորը

«Լիդիան Արմենիան» Կառավարությունից գործընկերային հարաբերություններ է ակնկալում․ այս մասին «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ ։հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Հիշեցնենք ՝ ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին․ համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը անհատույց կստանա «Լիդիան Արմենիայի» կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ դիմաց են կառավարությանը տվել կապիտալի 12,5 %-ը, Ալոյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում այդ փորձը կա, երբ որ մեծ բիզնեսները, այդ թվում հանքարդյունաբերողները համագործակցում են կառավարության հետ։

«Արդեն ունենք այդ փորձը նաև Հայաստանում, երբ ԶՊՄԿ-ն այդ սիստեմով աշխատեց, մենք ավելի համարձակ ձևակերպեցին մեր առաջարկը և ներկայացրինք կառավարությանը։ Կառավարություն – բիզնես համագործակցությունն այս դեպքում ավելի շահութաբեր է և՛ մեզ համար, և՛ պետության»,- հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։