Պրիգոժինի ապստամբության ժամանակ դաշնակիցները դիմել են Ուկրաինային՝ հարվածներ չհասցնել ՌԴ-ի տարածքին․ CNN

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ արևմտյան դաշնակիցները տարբեր մակարդակներով կապ են հաստատել ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելով նրանց չօգտագործել Ռուսաստանում տիրող քաոսը՝ հարվածելու համար ՌԴ-ի ներսում օբյեկտներին։ Այս մասին CNN-ին ասել է արևմտյան պաշտոնյաներից մեկը։

Մտավախությունն այն էր, որ Ուկրաինան և Արևմուտքը կդիտարկվեն Պրիգոժինին օգնելու և Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնալիքի դերում:

«Ուղերձն էր՝ նավակը մի ճոճեք։ Դա Ռուսաստանի ներքին հարցն է»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ կոչը փոխանցվել է ԱԳՆ-ների, պատգամավորների և դեսպանների մակարդակով։

«Դաշնակիցները զգուշացրել են ուկրաինացիներին, որպեսզի չհրահրեն իրավիճակը: Օգտագործեք հնարավորություններն Ուկրաինայի տարածքում, բայց մի ներքաշվեք ներքին գործերի մեջ և մի հարվածեք Ռուսաստանի ներսում հարձակողական ռազմական օբյեկտներին»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալներն ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չեն հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։

Էմմա Չոբանյան