Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կրկին քննարկել են առկա լարվածության լուծման ուղիները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հերթական հեռախոսային բանակցություններն են անցկացրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ներկա իրավիճակն ու երկու երկրների միջև հարաբերությունների հեռանկարները։

Նշվել է երկու երկրների համապատասխան կառույցների և պաշտոնյաների միջև բանակցությունների ու փոխադարձ շփումների կարևորությունը երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերում։ Ընդգծվել է երկկողմ օրակարգի՝ լուծում պահանջող հարցերի շուրջ բանակցությունների շարունակման և դրանց լուծման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հավելենք, որ Աբդոլահիանի ու Բայրամովի վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունիսի սկզբին՝ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա լարվածության աճի ֆոնին։ Օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել էր Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։ Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալություններն Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։

Էմմա Չոբանյան