Լոլոներ մի՛ ասեք, իրավական լուծում գտե՛ք․ քաղաքապետարանն այսուհետ պիտի տեր կանգնի արժեքավոր շենքերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

Արամի 60 հասցեում 2022 թվականին մայիսին համայնքի կողմից տրվել է ապօրինի շինթույլտվություն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, բարձրաձայնվեց նաև այս խնդրի մասին։

«Ունենք տգեղ երևույթ․ Երևանի սրտում՝ Արամի 60 հասցեում, ս․թ․ հունիսի 3-4-ն իրականացվել է վերնահարկի ապօրինի կառուցում,- զեկուցեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։- 2022թ․ մայիսին համայնքի կողմից տրվել է մանսարդային հարկի կառուցման շինթույլտվություն, որն, ըստ էության, շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի ենթադրել, և տվյալ տարվա մարտին, առանց որևէ նախագծային շեղումների, կառուցապատողը դիմել է ավարտական ակտի, և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից այն փաստագրվել է առանց որևէ խախտումների։

Այնուհետ, ս․թ․ հունիսի 3-ին անօրինական՝ առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի, տվյալ կառուցապատող բնակիչը շարունակել է իր աշխատանքը և էական փոփոխություն է կատարել՝ ամբողջությամբ վերնահարկի ավելացմամբ»։

Ասատրյանի խոսքով՝ բնակիչը տուգանվել է. «Ստացել ենք ԿԳՄՍ նախարարության կողմից գրություն, և Ձեր հանձնարարությամբ, պրն Ավինյան, ընթացիկ շաբաթվա ընթացքում հուշարձան-շենքերի պահպանման կարգի խախտման դեպքով փորձելու ենք վարչարարություն իրականացնել և տվյալ տանիքային հատվածը բերել նախկին տեսքի, որով փաստագրել ենք և տվել ավարտական ակտ»։

«Խոսքը Չարենցի տուն-թանգարանի մասին է, Ճիշտ եմ, չէ՞, »,- հարցրեց Տիգրան Ավինյանը և շարունակեց, որ եթե կարիք կա, իրավակարգավորումները կարելի է փոխել, օրինակ, տուգանքների քանակն անվերջանալի դարձնել։

«Սա ամենացայտուն դեպքն է, երբ հուշարձան-շենքի տանիքին ինչ-որ մեկն, առանց թույլտվության, ինչ-որ բան է անում, բայց Երևանի կենտրոնում ու, առհասարակ, մանսարդների անօրինական կառուցումների դեմ իրավական բոլոր հնարավոր միջոցները եկեք միասին դիտարկենք, որովհետև չպետք է հանդուրժել, հետո գնալ, հետևանքների դեմ պայքարել։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար։ Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ բարձրացնի․ սա անընդունելի է։

Այդ իրավական բացատրությունները, այդ լոլոներն էլ՝ եկեք վերջացնենք։ Գնացեք, իրավական լուծումը գտեք, որովհետև Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքին, հուշարձան-շենքերին, արժեքավոր դիմագծերով շենքերին, և, առհասարակ, չպետք է թույլ տա նորմատիվներից դուրս, շինթույլտվություն չունեցող որևէ տեսակի շինարարություն»։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց նման դեպքում կիրառել ամենակոշտ մեթոդները

Հիշեցնենք, որ խնդրի մասին առաջինը բարձրայանել էր Factor TV-ն, իր ՝ ««Խայտառակություն»․ ինչպես և ում թողտվությամբ է կցակառույցը հայտնվել հուշարձան-շենքի տանիքին»  վերտառությամբ հրապարակման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։