«Խայտառակություն»․ ինչպես և ում թողտվությամբ է վերնահարկը հայտնվել հուշարձան-շենքի տանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անմիջապես կողքին, շենքի տանիքին աչքի է զարնում մետաղյա թիթեղներով պատված մի վերնահարկ։ Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկումներ են, օգտատերերն արդարացի հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս և ինչո՞ւ է կցակառույցը հայտնվել այդտեղ։

Չարենցի տուն-թանգարանը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Տանիքին նման միջամտության համար, բացի Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունից, անհրաժեշտ էր նաև ԿԳՄՍՆ-ի դրական եզրակացությունը։ Նախարարությունից, մինչդեռ, ասում են՝   դրական եզրակացություն չեն տվել։

«ԿԳՄՍՆ-ն դրական եզրակացություն չէր կարող տալ նման այլանդակ շինությանը»,- ասում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ դեռ 2021 թվականին նախարարությունն այլ բանի համար է դրական եզրակացություն տվել, որը տանիքի ծավալների ավելացում չի ենթադրել։

«Դիմում եղել է այդ հասցեում մանսարդային հարկ կառուցելու․ այն տարբերակը, որ հիմա իրականացված է, միանշանակ մերժվել է։ Դրանից հետո ներկայացվել է մեր պահանջներին համապատասխան այլ տարբերակ, այսինքն՝ գոյություն ունեցող տանիքի ծպեղնահարկի իրականացման առաջարկ, որը որևէ ձևափոխություն չէր ենթադրում»,- ասում է բաժնի պետը։

Բացի այն, որ նախարությունը մերժել է, նաև պահանջել է, որպեսզի պահպանվեն հարակից շենքերի՝ գոյություն ունեցող տանիքալանջերի հարթությունները։

Արթուր Չախոյանը, որը պարբերաբար անդրադառնում է քաղաքային խնդիրներին, կցակառույցի մասին ևս ահազանգել էր։ Այսօր քաղաքապետարանից  հարցի վերաբերյալ գրավոր հարցման պատասխանն է ստացել։ Ըստ այդ պատասխանի՝ իրականում Արամի 60 հասցեում այս կցակառույցը պիտի չլիներ, ավարտական ակտի տրամադրումից հետո քաղաքացին իրականացրել է շինության ապօրինի վերակառուցման աշխատանքներ։

Չախոյանը չի հասկանում՝ ինչո՞ւ բնակիչները պիտի հետևեն այս ամենին, երբ դրա համար կան համապատասխան մարմիններ։ Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ քաղաքում չկա վերահսկողություն, վստահ է՝ քաղաքապետարանը հարցին չէր էլ անդրադառնա, եթե քաղաքացիներն այսքան աղմուկ չբարձրացնեին։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է՝ այդ կառույցն աղավաղում է հարակից շենքերի ճարտարապետական տեսքը։ Նա այս ամենը բնորոշում է մեկ բառով՝ խայտառակություն։

«Առհասարակ այդ կարգի բաներն ինչպե՞ս են տեղի ունենում, ինչպե՞ս կարելի է հատված-հատված թույլ տալ, ես կարծում եմ՝ քաղաքապետարանի մեղքն ու բացթողումն է, և սա նորություն չէ»,- ընդգծում է ճարտարապետը։

Քաղաքապետարանից Factor TV-ին այսօր առավոտյան ասել էին՝ դիմեք գրավոր։ Ավելի ուշ պատասխանեցին բանավոր՝ պարզաբանելով, որ իրենք ապամոնտաժելու լիազորություն չունեն, քանի որ մասնավոր սեփականություն է, փոխարենը դիմել են ոստիկանություն և համատիրություն՝ փորձելով վերականգնել հուշարձան-շենքի նախկին տեսքն ու վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացուն։

Երեկ առավոտյան էլ ԿԳՄՍՆ-ն է դիմել ոստիկանություն և քաղաքապետարան՝ տուգանելու իրավախախտին և կասեցնելու շինաշխատանքները՝ շենքը նախնական տեսքին բերելու պահանջով։ Սա ենթադրում է, որ կցակառույցը պետք է ապամոնտաժվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան