Ինչո՞ւ է ԲԴԽ-ն շտապում ավարտել Դավիթ Հարությունյանի գործը. խորհրդի անդամների մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի գործի քննության ընթացքում վերջինի փաստաբանները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ Խորհուրդը ցանկանում է օր առաջ ավարտել այդ գործի քննությունը: Պաշտպանները, մասնավորապես, նշել են, որ իրենց ողջամիտ ժամանակ չի տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար, սահմանափակվել է իրենց` միջնորդություններ ներկայացնելու ժամանակահատվածը, ընդհուպ

Խորհուրդը, թույլ չտալով ավարտել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ներկայացվող միջնորդությունը, հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Նշենք, որ ԲԴԽ-ն այս շաբաթ հինգ աշխատանքային օրից 4-ի ընթացքում Հարությունյանի գործով երկարատև նիստեր է անցկացրել:

ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանից և Հայկ Գրիգորյանից փորձեցինք պարզել` ինչո՞ւ են նման շտապողականություն ցուցաբերում: Խորհրդի անդամներից Հայկ Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել` պատճառաբանելով, թե նիստը դռնփակ է, իսկ Վիգեն Քոչարյանն ասաց, թե սովորական ընթացակարգ է, հետո նշեց, թե այլ կարգապահական գործեր ևս ունեն, դրանով էլ պայմանավորված է նիստերի հաճախականությունը:

Վիգեն Քոչարյանը չպատասխանեց հարցին` ինչո՞ւ է, օրինակ, լրատվամիջոցներին հարցազրույց տալու համար արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը դռնբաց քննվել, իսկ նույն հիմքով դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթը քննվում է դռնփակ:

Մանրամասները` տեսանյութում։

Արաքս Մամուլյան