ԵԽԽՎ բանաձևը՝ բանակցություններում հռետորաբանությունը կոշտացնելու շանս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ երեկոյան լիագումար նիստի ժամանակ ընդունեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձև՝ ծայրահեղ մտահոգություն հայտնելով ավելի քան կես տարի Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ընդհատման և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ։ Ձայների 48 կողմ, 16 դեմ  հարաբերակցությամբ ընդունված բանաձևում Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

Մինչ բանաձևի ընդունումը հարցի զեկուցող Փոլ Գավանն իր ելույթում ներկայացրեց միջանցքում իրավիճակի վերաբերյալ ԵՄ դիտորդական առաքելության փոխանցած վերջին տվյալները՝ արձանագրելով, որ միջանցքով տեղաշարժն անհնար է։

Կիպրոսցի պատգամավոր Քրիստիանա Էրոտոկրիտուն իր հերթին Բաքվի այդ գործելաոճը որակեց անընդունելի, երբ զեկուցողին չի թույլատրվում այցելել տարածաշրջան։ Պատգամավորը խոսեց նաև Արցախում ծանր հումանիտար իրավիճակից, այն փաստից, որ երեխաները զրկված են բժշկական օգնության հնարավորությունից։ Նա նաև ահազանգեց սննդի, հիգիենայի պարագաների, բժշկական օգնության բացակայության, կրթության իրավունքի խախտման մասին։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շրջափակման մեջ է ամիսներ շարունակ, իսկ ավելի քան մեկ շաբաթ է՝ ամբողջական պաշարման մեջ է, քանի որ այժմ անգամ մարդասիրական օգնություն հնարավոր չէ հասցնել Արցախ:

Ընդունված բանաձևով վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ Լաչինի միջանցք  և Լեռնային Ղարաբաղ հրավիրել: Բաքվին կոչ է արվում նաև թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին, ներառյալ՝ ՄԱԿ-ի հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ԵԽԽՎ բանաձևը ևս մեկ միջազգային փաստաթուղթ է, որը կարող է Հայաստանի համար շատ օգտակար լինել խնդիրների լուծման տեսանկյունից։ Քաղաքագետն այս ֆոնին հիշեցնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը մինչ այժմ կատարված չէ։ Նա, միաժամանակ, շեշտում է՝ միջազգային հարթակներում ցանկացած որոշում, բանաձև, որոնք ընդունվում և այս փուլում անտեսվում են Ադրբեջանի կողմից, հետագայում հայկական կողմը կկարողանա օգտագործել բանակցային սեղանի շուրջ։ Բացի այդ, կմեծանա միջազգային ճնշումն Ադբեջանի վրա։

Եվ մինչ քաղաքագետը խոսում է միջազգային ճնշման մեծացման և Բաքու- Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մասին, Ադրբեջանից այսօր կրկին հայտարարել են, թե մերժում են Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու առնչությամբ։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայկական կողմի  պահանջը որակել է միջամտություն Ադրբեջանի գործերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան