Իլոն Մասկն ու ԵՄ-ն բանակցում են բովանդակության մասին նոր օրենքի ներդրումից առաջ

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնն այցելել է Սան Ֆրանցիսկո, որտեղ հանդիպել է Twitter ընկերության ղեկավարության և դրա սեփականատեր Իլոն Մասկի հետ։ Օգոստոսի վերջին ԵՄ-ում ուժի մեջ է մտնում Թվային ծառայությունների մասին նոր օրենքը, որը կպարտադրի Եվրոպայում գործող ինտերնետային հարթակներին ավելի խստորեն վերահսկել վտանգավոր բովանդակությունը։ Կանոնները չկատարելու դեպքում նրանց սպառնում է եկամուտների մինչև 6 տոկոսի չափով տուգանք և նույնիսկ ԵՄ-ում աշխատելու արգելք, հաղորդում է Euronews-ը։

Twitter-ը եվրոպացի պաշտոնյաների մոտ հատուկ մտահոգություններ է առաջացնում, քանի որ ընկերությունը գնելուց հետո Իլոն Մասկը զգալիորեն թուլացրել է բովանդակության կարգավորման ներքին կանոնները՝ ատելության խոսքի և ապատեղեկատվության հրապարակումները թույլ տալու համար: Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ Փարիզ կատարած այցի ժամանակ Մասկը խոստացել էր, որ Twitter-ը կենթարկվի ԵՄ-ի նոր կանոններին։

«Իմ առաքելությունը նրանում է, որ համոզվեմ՝ օգոստոսի 25-ից նրանք պահպանելու են օրենքը, հակառակ դեպքում՝ չեն կարողանա շարունակել գործունեությունը Եվրոպայում։ Նրանք բոլորը ցանկանում են շարունակել աշխատել Եվրոպայում»,-ասել է Բրետոնը։

Բացի Twitter-ից՝ նման ընկերությունների ցանկում են TikTok-ը և Meta-ն։ Եվրահանձնակատարի խոսքով՝ Բրյուսելում շատ լրջորեն կհետևեն երեխաների նկատմամբ բռնությունների և կեղծ ընտրությունների հետ կապված բովանդակության կարգավորմանը։

Սպասվում է, որ Բրետոնը ԵՄ-ի նոր պահանջները քննարկելու է նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։

Էմմա Չոբանյան