Մեկ սովորողի համար ծախսվել է 15 հազար դրամ, բայց նախարարությունը նախատեսել էր 27 հազար դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքների հիման վրա կազմված ընթացիկ եզրակացությունը ներկայացնելիս Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանն առանձնացրեց խախտումներն ու խեղաթյուրումների ամփոփ պատկերը` ընդգծելով, որ 6 անհամապատասխանություն է արձանագրվել հաշվեքննության արդյունքում։
Կրթության ոլորտի ծախսերի հաշվարկային նորմատիվները, ըստ հաշվեքննողների, որևէ իրավական ակտով հաստատված չեն եղել։

«ԿԳՄՍ նախարարը սահմանել է աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցը, համաձայն որի՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ ՍԳ1-ը սահմանվել է մոտ 27 500 դրամ, իսկ ՍԳ2-ը՝ 10 828։ Հաշվեքննություն իրականացրած խմբի կողմից կատարված հաշվարկների արդյունքում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ ՍԳ1-ը 15 216 դրամ կամ նախարարի հրամանով սահմանվածից 12 290 դրամով պակաս, իսկ ՍԳ2-ը՝ 70 082 դրամ կամ նախարարի հրամանով սահմանվածից շուրջ 38 200 դրամով պակաս։ Հաշվեքննություն իրականացնող խմբին նախարարի հրամանով սահմանված ցուցանիշների հաշվարկի հիմնավորումներ չեն տրամադրվել»,- նշեց Բարսեղյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ այս տարվա սեպտեմբերից դպրոցների ֆինանսավորման բանաձևը գործելու է միայն թվայնացված տվյալների հիման վրա։

«Կառավարության ծրագրի առանձին թիրախ է, որ մենք հանրակրթության ոլորտում ֆինանսավորման ընթացակարգերը բարելավենք։ Եվ նախորդ տարվա սեպտեմբերին կառավարությունը հաստատել է հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգը, դրանից հետո եղել է նախարարի հրամանը՝ նորմատիվների և գործակիցների սահմանման մասին, որը մենք հիմա ևս մեկ անգամ վերանայում ենք։ Մենք խնդիր էինք դրել, որ ֆինանսավորման բանաձևն ամբողջությամբ թվայնացնենք։ Այս ընթացքում, երբ մենք ֆինանսական թվայնացված գնահատականի ստացման պրոցեսում էինք, շատ տարօրինակ պատկեր ի հայտ բերեցին։ Օրինակ՝ ի հայտ բերեցինք պատկեր, երբ մարզային ենթակայության դպրոցի տարեկան ֆինանսավորման համար 6 մլն դրամ է ծախսվում։ Հնարավոր չէ տարեկան 6 մլն դրամ ծախսով դպրոց պահել»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ այս ընթացքում ի հայտ են բերել բազմաթիվ խնդիրներ այն մասով, որ դպրոցների մակարդակում և նաև մարզպետարանների կողմից ֆինանսական հաշվարկներն իրականացվում են ոչ այն ձևով, ինչ ձևով պետք է իրականացվեին։

«Օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերի հաշվարկներում շատ հստակ կամայական մոտեցումներ են հանդես բերվել, երբ, օրինակ, մարդը պարապում է 32 ժամ, բայց փաստացի իրեն վճարվում է 27-28 ժամի համար։ Մենք փորձել ենք հասկանալ՝ արդյոք դա դիտավորության հետևանք կարո՞ղ է լինել, այսինքն՝ այնպիսի ռիսկ ունե՞նք, որը թույլ է տալիս գրել մի աշխատավարձ և ուսուցչին տալ այլ աշխատավարձ, թե՞ մենք խոսում ենք կանոնների սխալ կիրառման մասին։ Ավելին շատ կարծես հակված ենք, որ այս երկրորդ տարբերակն է»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի հավաստմամբ՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգով այդ խնդիրն ամբողջությամբ հիմա կարգավորվում են, և սեպտեմբերից դպրոցների ֆինանսավորման բանաձևը գործելու է միայն թվայնացված տվյալների հիման վրա․ «Տեղերում այլևս չեն որոշելու այդ չափերը, և գումարներն արդեն ստանալու են հաշվարկված բանաձևի տրամաբանությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։