Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ»

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ իրականացված 20 մլն դոլարի ներդրումային նոր ծրագրով կոմբինատում ներդրվել են ժամանակակից նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան շահագործել նաև ցածր պարունակությամբ հանքաքարերը: 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ: Նշվել է, որ ընկերությունում կստեղծվի 300 նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաև կարտահանվի: Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, արտադրության ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը: 
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը եղել է նաև Պաշտպանության նախարարության N զորամասում՝ զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական ու կենցաղային պայմաններին: