Ժամանակն է, որ Թուրքիան վավերացնի ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությունը․ Շվեդիայի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը պետք է սկսի վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, քանի որ Ստոկհոլմը կատարել է ռազմական դաշինքին միանալու՝ Անկարայի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրոմը, գրում է Gercek news-ը։

«Մենք կարծում ենք, որ արել ենք այն, ինչ մեզանից ակնկալվում էր։ Հիմա ժամանակն է, որ Թուրքիայի խորհրդարանը սկսի վավերացման գործընթացը»,- ասել է Բիլսթրոմը։

Անկարան մշտապես պնդում է, որ Շվեդիայում կան ահաբեկիչներ համարվող զինյալ խմբավորումների անդամներ, ինչն էլ ավելի է բարդացրել բանակցությունները։ Թուրքիայի կառավարությունը Շվեդիայից պահանջել է նաև խիստ միջոցներ ձեռնարկել Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի դեմ։

Բիլսթրոմը նաև հույս է հայտնել, որ Շվեդիայի անդամակցությունը կարող է ժամանակին հաստատվել՝ հուլիսի կեսերին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջ՝ ընդգծելով, որ այլընտրանքային ծրագիր գոյություն չունի։

Հավելենք, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ հայտի վավերացում չի սպասվում։

ՆԱՏՕ-ի անդամներից, Թուրքիայից զատ, նաև Հունգարիան է, որ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան