ՆԱՏՕ-ն Ուկրաինային կօգնի զինված ուժերի արդիականացման հարցում

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինային խոստացել է հետագա օգնություն երկրի զինված ուժերի արդիականացման գործում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում դաշինքի երկրների գագաթնաժողովում դաշնակիցները կընդունեն երկարաժամկետ օգնության փաթեթ, որն Ուկրաինան կհամապատասխանեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է նա Tagesspiegel պարբերականին տված հարցազրույցում։

«Մեր օգնությամբ ուկրաինացի զինվորականները կկարողանան ապահովել խորհրդային բանակից անցումը դեպի ՆԱՏՕ-ի չափանիշներով գործող ժամանակակից զինված ուժեր»,- համոզմունք է հայտնել Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը, մեկնաբանելով Ուկրաինայի ճակատներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդգծել է Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու կարևորությունը։

«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինան, երբ մենք ամիսներ շարունակ մարզել և զինել ենք իր բանակը, կրկին կարողանում է տարածքային հաջողությունների հասնել։ Բայց սա բարդ տարածք է, ռուսական բանակը կառուցել է ամուր պաշտպանական գծեր, ականապատ դաշտեր և տանկային պատնեշներ։ Ուկրաինացիների համար հեշտ չէ առաջ գնալ, և դրա համար էլ մեր աջակցությունն այդքան կարևոր է»,- պարզաբանել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 11-12-ը։

Տաթև Ֆռանգյան