Ջո Բայդենը Սի Ցզինպինին բռնապետ է անվանել

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան կատարած այցից մեկ օր անց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին բռնապետ է անվանել։ Այս մասին նա հայտարարել է, երբ խոսել է տարեսկզբին ԱՄՆ-ի երկնքում խոցված չինական հետախուզական օդապարիկի վերաբերյալ իր արձագանքի մասին, հայտնում է CNN-ը։

«Պատճառը, թե ինչու Սի Ցզինպինը շատ վրդովվեց, երբ ես խփեցի երկու տուփ լրտեսական սարքավորումներով այդ օդապարիկը, այն է, որ նա չգիտեր, որ այն այնտեղ է: Լուրջ եմ ասում: Իսկ դա մի բան է, որն իսկապես դուր չի գալիս բռնապետերին: Երբ նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք՝ Բայդենը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ-ը և Չինաստանը ճիշտ ուղու վրա են։ Ամերիկացի առաջնորդը նաև նշել էր, որ պետքարտուղարը «գերազանց աշխատանք է կատարել» Չինաստան կատարած այցի ընթացքում։

Հավելենք նաև, որ փետրվարի 4-ին ԱՄՆ զինվորականները խոցել էին չինական հետախուզական օդապարիկ։ Դրա հայտնաբերումը դիվանագիտական ​​ճգնաժամի պատճառ էր դարձել երկու երկրների միջև, որի արդյունքում ԱՄՆ պետքարտուղարն այն ժամանակ չեղարկեց Չինաստան կատարելիք այցը:

Տաթև Ֆռանգյան