Սուզանավը, որն անհետացել էր «Տիտանիկի» մոտ սուզվելիս, դեռևս չի հայտնաբերվել․ շուտով ուղևորների թթվածինը կվերջանա

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ամերիկացի զինվորականները շարունակում են զբոսաշրջիկներով «Տիտան» բատիսկաֆի որոնումները, որը պետք է սուզվեր խորտակված «Տիտանիկ» նավի մոտ, սակայն դրա հետ կապը կորել էր։ Մտավախություններ կան, որ շուտով նավի ուղևորների թթվածինը կվերջանա, գրում է Euronews-ը։

Փրկարարներին մինչ օրս չի հաջողվել գտնել «Տիտան»-ը, որը ռադարներից անհետացել է շուրջ երկու օր առաջ՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե հետո։ Նավում 5 մարդ է եղել։

Որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանց մասնակցում են երկու ինքնաթիռ և մեկ սուզանավ։

«Որոնումներն ընթանում են Քեյփ Քոդից մոտ 900 մղոն դեպի արևելք՝ մոտ 13,000 մղոն խորության վրա: Սա հեռավոր տարածք է, և այնտեղ որոնողական աշխատանքներ իրականացնելը որոշակի դժվարություններով կարող է ուղեկցվել»,- ասել է ԱՄՆ առափնյա պահպանության կոնտր-ծովակալ Ջոն Մաուգերը:

«Տիտան» բատիսկաֆը պատկանում է OceanGate Expedition ընկերությանը, որն արդեն երրորդ տարին է՝ նմանատիպ էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի «Տիտանիկ», որը գտնվում է 3,800 մետր խորության վրա՝ կանադական Նյուֆաունդլենդ կղզուց 600 կմ հեռավորությամբ։ Ութօրյա տուրը մեկ անձի համար արժե 250 հազար դոլար:

«Տիտան» բատիսկաֆի վրա է նաև 58-ամյա բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը։ Նախկինում նա նաև տիեզերք էր թռել Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության հետ և սուզվել Մարինինյան իջվածքում։

Տաթև Ֆռանգյան