ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ, սակայն պայման է առաջադրում. Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին՝ երկրի վերականգնման համար։ Հայտարարությունն արվել է դոնորների գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա այս շաբաթ Լոնդոնում։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ օգնության փաթեթի մի մասը կուղղվի Ուկրաինայի ընթացիկ ծախսերին, ինչպիսիք են աշխատավարձերը, թոշակները և սոցիալական նպաստները:

Փաթեթը կֆինանսավորվի ԵՄ անդամ երկրների ներդրումներից։ Դոնորների գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը՝ Մեծ Բրիտանիան, նույնպես մտադիր է մասնակցել ընդլայնված մեխանիզմների շրջանակում օգնությանը, որը կքննարկվի հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է, որ 50 միլիարդ եվրո կհատկացվի դրամաշնորհների և արտոնյալ վարկերի տեսքով, սակայն պայմանով, որ Ուկրաինան երկրում մի շարք բարեփոխումներ կիրականացնի, այդ թվում՝ հակակոռուպցիոն։

Վերակառուցման ծրագրի հեղինակների կարծիքով (այսպես են անվանում բազմամիլիարդանոց փաթեթը ԵՄ կուլիսներում)՝ բարեփոխումներն անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային օգնություն տրամադրելու, այլ նաև ԵՄ անդամակցության ճանապարհին կանգնելու համար։

Տաթև Ֆռանգյան