Զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Բաքվի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը. ԱԳՆ
Քաղաքականություն
05.07.2017 | 15:07Ադրբեջանի կողմից զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: