«Սպառազինության մատակարարումների շուրջ բանակցություններ են լինելու»․ Պապիկյանի այցը Ֆրանսիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունենալու այդ երկրի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Factor TV-ն տեղեկացել է ռազմական գերատեսչության իր աղբյուրներից։ Պապիկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն մեկնարկել էր հունիսի 18-ին։

Պապիկյանի այցի ֆոնին փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Երևանն ու Փարիզը սպառազինության առք ու վաճառքի շուրջ ուղիղ բանակցություններ կսկսեն։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ռազմական գերատեսչության ղեկավարի այցը նշանակում է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը խորանում է։

Ապրիլի վերջին աշխատանքային այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարեց, որ Հայաստանի հետ համագործակցությունը նաև անվտանգության ոլորտում է ամրապնդվում, և հայտնի դարձավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակելու մասին։

Ֆրանսիական Ինթելիջենս օնլայն (Intelligence Online) պորտալը ՀՀ-ում Փարիզի ռազմական կցորդ նշանակելու որոշմանն անդրադառնալով՝ գրել էր, որ դա կարող է լինել Հայաստանի հետ սեփական ռազմական կապը հաստատելու՝ Ֆրանսիայի ցանկության արտացոլումը՝ այսպիսով վերջակետ դնելով ՀՀ-ի ռազմական բացառիկ հարաբերություններին Մոսկվայի հետ՝ և´ վստահության, և´ զենքի ձեռքբերման առումով։ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Հնդկաստանից Հայաստան է ներմուծվել ֆրանսիական լիցենզիայով արտադրված հրետանի։

Սուրեն Պապիկյանը 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում ևս այցելել էր Ֆրանսիա, հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարարին։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ֆրանսիական ռազմարդյունաբերությունը գնումների մեծ դաշտ ունի և բավականին մեծ հնարավորություններ։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ եթե հնարավորություն լինի Ֆրանսիայից սպառազինություն գնել, դա ՀՀ-ի համար շահավետ կլինի։

Հովսեփ Խուրշուդյանը նշում է՝ լրջագույն զինատեսակներ չեն մատակարարվի, սակայն հաշվի առնելով ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկու այլ պետությունների՝ Ղազախստանի և Թուրքիայի փոխգործակցությունը, համագործակցությունն արդյունքներ կտա։

Հիշեցնենք՝ Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարել ՌԴ-ին սպառազինություն ձեռք բերելու համար, սակայն մատակարարումներն առ այսօր չեն կատարվել։ Տիգրան Աբրահամյանը նշում է՝ ՀՀ-ի համար սպառազինություն ձեռք բերելը խիստ անհրաժեշտություն է։

Նշենք, որ բաց աղբյուրներից հայտնի է՝ Հայաստանը պատերազմից հետո սպառազինություն ձեռք բերելու պայմանագրեր է կնքել հնդկական կողմի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան