Էկվադորում կինը սկսել է կյանքի նշաններ ցույց տալ սեփական հուղարկավորության ժամանակ․ նա ապրել է ևս մեկ շաբաթ

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկվադորում 76-ամյա կնոջը ողջ են հայտնաբերել սեփական հուղարկավորության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առաջին անգամ բժիշկները Բելլա Մոնտոյայի մահը գրանցել են հունիսի 9-ին Բաբախոյո քաղաքում։ Նրան ուղարկել են թաղման բյուրո։

«Մեզ նաև մահվան վկայական են տվել»,- տեղական լրատվամիջոցներին պատմել է նրա որդին՝ Գիլբերտո Բարբերան։

Արարողության մեկնարկից մոտավորապես 5 ժամ հետո կնոջ հարազատները սկսել են «դագաղից ձայներ լսել»։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ կինը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ այն բանից հետո, երբ հարազատները բացել են դագաղը՝ թաղումից առաջ հագուստը փոխելու համար։

Երբ պարզ է դարձել, որ կինը ողջ է, հարազատները շտապօգնություն են կանչել ու կնոջը տեղափոխել նույն հիվանդանոցը, որտեղ արձանագրել էին նրա մահը։ Միջադեպից առաջ Մոնտոյան հոստիպատալացվել էր ինսուլտի կասկածանքով։

«Նրա մոտ տեղի է ունեցել սրտի ու շնչառության կանգ, նա չի արձագանքել վերականգնողական գործողություններին, այդ պատճառով էլ հերթապահ բժիշկը գրանցել է նրա մահը»,- ասվում է Էկվադորի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Կրկնակի բուժման ընթացքում նրա վիճակը կայունացել է, բայց՝ ոչ երկար։ Մոնտոյան յոթ օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նա մահացել է իշեմիկ ինսուլտից։ Կնոջը թաղել են տեղի գերեզմանոցում։

Լրատվամիջոցները նշում են, որ Էկվադորի իշխանությունները մտադիր են հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները և ուսումնասիրել այդ հիվանդանոցում մահվան վկայականների տրամադրման կարգը։

Էմմա Չոբանյան