Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Հունիսի 24-ին և 25-ին Տաթևում սպասվում են պատմամշակութային
միջոցառումներով հարուստ օրեր․ կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։

շ
Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր,
ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է
բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։
Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ
միջոցառումների, միևնույն ժամանակ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր»
ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգևոր,
կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը։
«Փառատոնները շատ կարեւոր դեր ունեն զբոսաշրջության ոլորտի համար։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն
զարգացնում է զբոսաշրջությունը 4 հիմնական ուղղություններով՝ արկածային, մշակութային, գաստրո եւ
բնություն։ Այս բոլոր 4 ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանականերում,
որը շատ կարեւոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Մենք միշտ ցանկություն ունենք
ստեղծելու հետաքրքիր միջոցառումներ՝ միջազգային զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ
ուղղություն դարձնելու նպատակով: Կարեւորելով միջազգային շուկան՝ Կոմիտեն իրականացնում է
ճանաչողական այցերի ծրագիրը, որի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր երկրներից մեդիա
ներկայացուցիչների եւ բլոգերների։ «Սարերում» փառաատոնին ներկա են լինելու Սաուդյան Արաբիայից,
Քուվեյթից եւ Ավստրիայից հանրաճանաչ պարբերականների ներկայացուցիչներ»,- ասում է ՀՀ
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Փառատոնը կընթանա մի քանի ուղղությամբ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի
հետաքրքրություններ։

Տաթևի վանքի մոտ տեղի կունենա «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով»
ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների և ականավոր դեմքերի մասին,
որից հետո այցելուները կմասնակցեն ազգային խաղերի ու պարերի։

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ ողջ օրն ընթանալու է տոնավաճառ, որտեղ տեղացի
արհեստավորները ցուցադրելու են տարածաշրջանի ավանդական արհեստները, իսկ այցելուների համար
անցկացվելու են վարպետության դասեր։ Երաժշտական ​​ծրագրի շրջանակում ելույթ է ունենալու

«Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո»խումբը։ Նախատեսված է նաև DJ-ով պարահրապարակ, մանկական ժամանցի և հանգստի մեծ գոտի։

Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կկայանա «Միջնադարյան ընթրիք
ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։

Կիրականացվի նաև շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում»
ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն կլինի Հին Խնձորեսկ գյուղ։
«Մեր նպատակն է «Սարերում» փառատոնի շնորհիվ խթանել զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք՝ Տաթեւ,
ինչպես նաեւ ներկայացնել Սյունիքի հարուստ պատմությունն ու մշակույթը թատերական
բեմադրությունների ու խաղերի միջոցով։ Հուսով ենք, փառատոնի այցելուները կգնահատեն սյունեցիների
հյուրընկալությունը, կվայելեն լեռնային գեղեցիկ տեսարաններն ու կանցկացնեն ուրախ հանգստյան օրեր:
Փառատոնը նշանակալից է նաեւ նրանով, որ զբոսաշրջիկների նոր հոսքը դեպի Տաթեւ կունենա դրական
սոցիալ-տնտեսական ազդեցություն ամբողջ համայնքի վրա»,- ասում է փառատոնի նախագծի ղեկավար ԱնիԴավթյանը։

«Սարերում» փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի
աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, «Ռուբեն
Վարդանյան» հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը և «ՏաԹևեր» ճոպանուղին: