Հարուստները հարստացել են, աղքատները՝ աղքատացել․ Հայաստանում ավելացել է ծայրահեղ աղքատությունը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Թեև Հայաստանում 2021 թվականին աղքատությունը փոքր-ինչ նվազել է, այնուամենայնիվ, ավելի քան կրկնապատկվել է ծայրահեղ աղքատների թիվը։

Այսպես՝ 2021թ. աղքատության մակարդակը կազմել է 26.5%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.5 %-ով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Մասնավորապես, 2020թ. համեմատ՝ նվազման միտում է արձանագրվել. Արագածոտնում՝ 19.4%, Արարատում՝ 4.8%-ով, Սյունիքում՝ 3.3%-ով:

Դրան հակառակ, աղքատության մակարդակն աճել է Կոտայքում՝ 6.2%-ով, Արմավիրում՝ 5.7%-ով, Վայոց ձորում՝ 4.7%-ով, Շիրակում՝ 4.0%-ով, Լոռիում՝ 2.8%-ով, Գեղարքունիքում՝ 1.0%-ով, Տավուշում՝ 0.7%-ով։

Ներկայացված ցուցանիշներից պարզ է դառնում, որ աղքատությունը նվազել է աղքատության համեմատաբար ամենացածր ցուցանիշն ունեցող մարզերում՝ Արագածոտն և Սյունիք, ինչպես նաև Երևանում։ Աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում աղքատությունը շարունակել է աճել։

Չնայած աղքատության միջին մակարդակի չնչին նվազմանը, այնուամենայնիվ, ծայրահեղ աղքատ բնակչության մակարդակն աճել է 0.8%-ով` կազմելով 1.5%:

Քաղաքաբնակների մոտ ծայրահեղ աղքատությունն աճել է 0.6%-ով՝ կազմելով 1.0%, իսկ գյուղաբնակների մոտ՝ 0.9%-ով՝ կազմելով 2.1%։

Ջինի գործակիցը Հայաստանում

Հայաստանի Ջինի գործակիցը, որը բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը բնակչության տարբեր խմբերի միջև, 2021 թվականին կազմել է 0,27։ Այս մասին օրերս Ազգային ժողովում ՀՀ 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ջինի գործակիցը, ըստ նախարարի, կարևոր ցուցանիշ է, թեև Հայաստանում դրա մասին քիչ է խոսվում։
«Այն բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը՝ հասարակության տարբեր խմբերի միջև։ Եթե ցուցանիշը մոտ է զրոյին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե ցուցանիշը մոտ է մեկին, ապա ծայրահեղ անհամաչափ։ Հայաստանն այս ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30»,- ասաց Հովհաննիսյանը։

Factor.am-ն ուսումնասիրեց ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակված ցուցանիշները՝ Ջինի գործակցի վերաբերյալ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում Ջինի գործակիցը, ըստ եկամուտների հավասարության, 2021 թվականին 0.364 է, իսկ ըստ սպառման անհավասարության՝ 0.232։

Ստացվում է, որ ՀՀ Ֆինանսների նախարարի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները հակասում են միմյանց։ Նախարարը նշում է ավելի ցածր թիվ, ինչն ավելի բարվոք է ցույց տալիս երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը։

Նախարարը մոռացավ նշել նաև այն փաստը, որ 2020 թվականի համեմատ՝ Հայաստանում Ջինի գործակիցն ավելացել է, այսինքն՝ իրավիճակը վատթարացել է։
Այս բացթողման մասին նախարարին հիշեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ընդամենը 0,1 %-ով փոփոխությունները, ըստ էության, չեն փոխում իրավիճակը: Ես, ճիշտն ասած, հաշվարկմանը և դրա հետազոտությանն ամբողջությամբ չեմ տիրապետում, հետևաբար պետք է դա ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք՝ ինչ գործոններ են ազդել Ջինի գործակցի բարձրացման համար»,- արձագանքեց նախարարը։

Նշենք, որ 2022 թվականին աղքատության մակարդակի վերաբերյալ տվյալները դեռևս հրապարակված չեն։

Անժելա Պողոսյան