Երևանը դժգոհ է և Մոսկվային կոչ է անում քայլեր ձեռնարկել. զարգացումներ՝ Հակարիի միջադեպի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն։ Արդյո՞ք այցի պատճառը Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպն է, թե՞ նախօրոք ծրագրված այց էր, դեսպանը հրաժարվեց մեկնաբանել։ Այցի առնչությամբ ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես եկավ Արտաքին գործերի նախարարությունը։

«Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը: Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Երեկ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու փորձերը կանխվել են: Այդ ընթացքում, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ համացանցում տարածված տեսանյութերից, ադրբեջանցիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները։ Տեսանյութերից մեկում երևում է նաև նրանց հրամանատար Ալեքսանդր Լենցովը։

Այս միջադեպին, նաև սահմանային վերջին օրերի լարվածությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ ո՛չ այսօր Կառավարության նիստին, ո՛չ էլ երեկ՝ խորհրդարանում իր ելույթում, երբ արդեն համացանցում տարածվել  էին կադրեր, թե ինչպես են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։

Տեղադրված դրոշը հեռացնելու՝ հայկական կողմի քայլերից հետո Հակարիի կամրջի վրա իրավիճակը չի փոխվել, այսօր տեղեկացրեց իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, իսկ ռուս խաղաղապահների մասնակցությամբ միջադեպը որակեց «մեծ խնդիր»։

Վերջին օրերին սահմաններին իրավիճակը լարված է․ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակոցներ, Կապանի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ԱԹՍ-ի կիրառում, Տեղ համայքի ուղղությամբ՝ ականանետի:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ թեև գործող իշխանությունը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, միևնույն է, չի կարողանում ապահովել խոստացված խաղաղությունը։ Ի դեպ, այսօր էլ գործադիրի նիստին Փաշինյանը հերթական անգամ շեշտեց՝ որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի աշխատանքները պետք է լինեն շարունակական:

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հրաժարվեց գնահատական տալ դրոշ տեղադրելու ընթացքում ռուս խաղաղապահների գործողություններին, թե ինչպես էին ուղեկցում ադրբեջանցիներին։ Հայկ Մամիջանյանը բացատրեց՝ նախընտրում է սպասել կողմերի պաշտոնական պարզաբանումներին և չի ասի բաներ, որոնք, իր համոզմամբ, կարող են վնասել Արցախի անվտանգությունը։

Խորհրդարանական մյուս ընդդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, սակայն, հայտարարեց՝ տեղի ունեցածը դատապարտելի է և անընդունելի, սակայն սահմաներին տեղի ունեցողն իշխանության քաղաքականության հետևանք է։

Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցներ հնչել են նաև այսօր։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից դարձյալ կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս հատվածում երկու օր առաջ հնչած կրակողների հետևանքով շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի էր վիրավորվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան