Մեսրոպ Մակյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Վերաքննիչ հակակոռուցիոն դատարանի նախագահ

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կայքում այսօր հրապարակվել է Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ որոշում։ Ըստ որոշման՝ դատավոր Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Իրավապահ համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ քննարկվում է Մակյանին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակելու հարցը, և հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառն այդ է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց դատավոր Մակյանից, սակայն նրա հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ մինչև հունիսի 15-ը Վերաքննիչ դատարանում կոռուպցիոն բնույթի գործերը քննում էին առանձին դատավորներ, սակայն հունիսի 15-ից, այսինքն՝ երեկվանից, արդեն գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ։ Ընդհանուր ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի ընտրվելու դեպքում նրա՝ որպես դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են: Այսինքն՝ եթե Մակյանն ընտրվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ, նրա լիազորությունները, օրենքի ուժով ենթակա կլինեն դադարեցման։

Արաքս Մամուլյան