23 մլն դրամանոց ժամացույց, 32 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Խաչատուր Սուքիասյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է 32 միավոր անշարժ գույք՝ հիմնականում Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս անշարժ գույքերից 14-ը հողամաս է (մակերեսը փակ տվյալ է), որոնցից 1-ը Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում է, որտեղ Սուքիասյանը նաև այգետնակ ունի (ձեռք է բերել 2010 թ-ին), իսկ մնացածը Երևանի Կենտրոնում են (ձեռք է բերել 1996-2015 թթ-ին)։ Անշարժ գույքերից 11-ը հասարակական նշանակության շինություններ են, 1-ը բնակարան է, իսկ 2-ը՝ բազմաբնակարան շենքեր, ևս 2 շինություններ դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, թեև դրանք Սուքիասյանը ժառանգություն է ստացել 2011 թ-ին։

Անցած տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Խ․ Սուքիասյանը վաճառել է Կենտրոնում գտնվող իր հողամասերից 4-ը և դրանց վրա առկա հասարակական նշանակության շինությունները՝ ընդհանուր 1 մլրդ 793․9 մլն դրամով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Սուքիասյանն ավտոմեքենա չունի:

Նա արժեթղթեր ունի 12 ընկերություններում՝ «Ինլոբբի» ՍՊԸ (2010 թ․, 90%), «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ (1997 թ., Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկն» է), «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ (2008թ․), «Բջնի գրուպ» ՍՊԸ (2004թ․), «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ (2007 թ.), «Երևանի Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ (1995 թ.), «Սիլ կոնցեռն» ՍՊԸ (1996 թ.), «Նարեկ» ՍՊԸ (1995 թ.), «Առաջ» ՍՊԸ (2011 թ.), «Երևանի ԶՈՎՔ գործարան» ՀՁ ԲԲԸ (1996 թ.), «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ (2020 թ․ սեպտեմբերի 28)։

Պատգամավորն իր ընկերությունները հավատարմագրային կառավարման է հանձնել մինչև 2026 թ-ը։

Անցած տարի Խ․ Սուքիասյանը 550 մլն դրամ պարտք է տվել Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին, իսկ «Երևանի Պոլիպլաստ գործարանից» ետ է ստացել տրված 29․8 մլն դրամ փոխառությունը։

Պատգամավորը հայտարարագրել է 4 մլն դրամը գերազանցող արժեքով 19 միավոր գույք՝ ընդհանուր 177․5 մլն դրամ արժեքով։ Դրանցից 1-ը՝ ձեռքի ժամացույցը, գնել է 2021 թ-ին՝ 23 մլն դրամով, իսկ մնացածը 1995-1998 թթ-ին ժառանգություն է ստացել, այդ թվում՝ 5 գորգ, յուրաքանչյուրը՝ 5 մլն դրամ, 11 արվեստի գործ՝ նվազագույնը 5 և առավելագույնը 30 մլն դրամ արժեքով, 2 կահույք 7 մլն և 12 մլն դրամ արժեքով։

Սուքիասյանը տարեվերջին բանկում ունեցել է 269 հազար ռուբլի և 16․3 մլն դրամ, կանխիկ՝ 6 մլրդ դրամ, 1․95 մլն դոլար և 185 հազար եվրո։

Պատգամավորի տարվա եկամուտը կազմել է 2 մլրդ 116․99 մլն դրամ, որից շահաբաժիններ՝ «Հայէկոնոմբանկ»-ից՝ 75․5 մլն և 199․5 մլն դրամ,«Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ից՝ 656 հազար դրամ, «Նարեկ» ՍՊԸ-ից՝ 52․5 մլն դրամ, գույքի վաճառքից՝ 1․79 մլրդ դրամ, Ազգային ժողովից աշխատավարձ՝ 8․4 մլն դրամ, և վարձակալության տրված գույքի դիմաց նա ստացել է «Սիլ Մաազա» ՍՊԸ-ից 1․5 մլն դրամ, «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ից՝ 1․8 մլն դրամ, «Արարատ Սինդիկատ» ՍՊԸ-ից՝ 24․66 մլն, «Դո Դո սերվիս» ՍՊԸ-ի՝ 2․1 մլն դրամ, «Մալինովկա» ՍՊԸ-ից՝ 405 հազար դրամ, «Սիլ հանքային ջրերի գործարանից»՝ 67 հազար դրամ։

Սուքիասյանն ունի 2 վարկ, որոնց մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 67․9 մլն դրամ։

Տարվա ընթացքում նա 2 անգամ ծախս է արել հանգստի համար՝ ընդհանուր 77․6 մլն դրամ, նաև 45․8 մլն դրամ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման նպատակով։

Պատգամավորը 2022 թ-ին 7 անգամ 8.2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախսեր է արել՝ ընդհանուր 979 մլն դրամի։

Գայանե Խաչատրյան