Ոստիկանները չեն հայտնվում, որովհետև ես տեղ եմ գնում․ 24 ժամ էդտեղ ծառայում են․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

«Ուզում եք ասել, որ այսօր իմ անվտանգության վրա ավելի շատ միջոց է ծախսվում, քան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՞»,- այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համաձայնություն չհայտնելով ընդդիմության պնդումներին, որ վարչապետի անվտանգությունն ուժեղացվել է:

«Ես՝ ինքս նախկինում տասնյակ անգամ տեսել եմ, որ երբ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն ծառի տակ մի ոստիկան էր կանգնած մենակ, կողքը ոչ մի բան չկար, ծառերի տակ, անձրևի տակ կուչ եկած:

Նույն պրոտոկոլը հիմա է մեկ տարբերությամբ, որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոր, յուղը վրեն ավտոմեքենաներով, բոլորովին նոր տեխնիկայով, նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը:

Ընդ որում, իրենք մայրուղու վրա չեն հայտնվում, որովհետև ես գնում եմ որևէ տեղ, իրենք միշտ այդտեղ են ծառայում, 24 ժամ այնտեղ են։

Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով՝ իմ տեղաշարժի մասին վատ պատկերացում ունեք։

Մանրամասները՝ տեսանյութում։