ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել մինչև հուլիսյան գագաթնաժողովը վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան պետք է հավանություն տա ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին մինչև հուլիսի 11-12-ը Լիտվայի Վիլնյուսում կայանալիք առաջիկա գագաթնաժողովը։ Այս մասին գրում է VOA-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ այս հայտարարությունները հետևում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեին ելույթին։

«Որպեսզի Անկարան աջակցի ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության դիմումին, Շվեդիան պետք է կատարի իր պարտավորություններն ահաբեկչության դեմ պայքարում։ Ես դա ասել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին»,- ասել էր Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ առանց այդ հարցի լուծման չեն կարող առաջ շարժվել։

ԱՄՆ Պետքարտուղարության նոր խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Էրդողանի մեկնաբանություններին վերաբերող հարցին։ Նա նշել է, որ այն, ինչ նրանք լսել են Օսլոյում երկու շաբաթ առաջ կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, «համընդհանուր կարծիք էր», որ ժամանակն է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատվի:

«Շվեդիան մի շարք քայլեր է ձեռնարկել՝ բավարարելու Թուրքիայի բարձրացրած մտահոգությունները։ Ժամանակն է, որ Շվեդիայի միացումը հաստատվի։ Եվ ես կարծում եմ, որ կարևոր է նշել, որ սա ուզում են ոչ միայն Միացյալ Նահանգները կամ Շվեդիան, այլ նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամները»,- նշել է Միլլերը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերին ճեպազրույցի ժամանակ նույնպես հարց են ուղղել՝ արդյո՞ք մտահոգություն կա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հետ կապված։

Նա նշել է, որ խրախուսում են Թուրքիային՝ «առանց հապաղելու» հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին՝ ընդգծելով, որ Ստոկհոլմը կատարել է իր պարտավորությունները, ինչպես նշված է անցյալ տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Թուրքիայի հետ ստորագրված եռակողմ համաձայնագրի հուշագրում։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հարցը չկարգավորվի մինչև ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը, նա պատասխանել է, որ իրենք դեռ «հուսով են, որ Թուրքիան կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը», բայց «ժամանակացույց չունեն կիսվելու համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին էր հայտարարել, որ «դեռևս հնարավոր է» համաձայնություն ձեռք բերել մինչև հուլիսի գագաթնաժողովը, և որ ինքը դեռ աշխատում է, որ դա տեղի ունենա, բայց «չի կարող երաշխավորել»:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովը տեղի է ունենալու հուլիսի 11-12-ը։ Թուրքիան և Հունգարիան դաշինքի միակ անդամներն են, որ չեն վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան