Եվրախորհրդարանը Կախովկա ՀԷԿ-ի պայթեցումը ՌԴ-ի կողմից ռազմական հանցագործություն է ճանաչել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրախորհրդարանը դատապարտել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի պայթեցումը և հարձակումը Ռուսաստանի կողմից ռազմական հանցագործություն է ճանաչել։ Համապատասխան հայտարարությունն արվել է հունիսի 14-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի արդյունքներով, գրում է 24tv.ua-ն։

«Պատգամավորները դատապարտել են ուկրաինական Նովա Կախովկայում ամբարտակի ոչնչացումը՝ Ռուսաստանի վերջին ռազմական հանցագործությունը, որը պետք է հետևանքներ ունենա։ Նրանք կոչ են արել ԵՄ-ին շարունակել ուժեղ աջակցությունն Ուկրաինային, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ ԵՄ-ն պետք է միլիարդներ փոխանցի ռուս օլիգարխների սառեցված ֆինանսական ակտիվներից Ուկրաինայի վերականգնման համար։

Հիշեցնենք, որ Կախովկա ՀԷԿ-ում, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, հունիսի 6-ի առավոտյան պայթյունից հետո ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում, ինչի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր հեղեղվել են։

Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածի համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Էմմա Չոբանյան