Բռնություն գործադրած ծնողին տալիս են երեխայի մշտական խնամքը, սա խնդիր է. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

«Նախ անհրաժեշտ է կանխարգելել բռնությունը․ կարևոր է իրազեկված լինելը, որպեսզի հանրությունն իմանա՝ ինչ անել, որպեսզի ընտանեկան բռնության դեպքեր չլինեն։ Երկրորդը՝ պաշտպանությունն է՝ դա իրավապահ համակարգի գործառույթն է․ ոստիկաններն իրավունք ունեն մտնել բնակարան և կատարել գործողություններ՝ պաշտպանություն տրամադրելով ընտանեկան բռնության ենթարկված անձին։ Երրորդը՝ աջակցությունն է՝ անմիջական աջակցության տրամադրումը տուժողին՝ բռնության ենթարկված անձին»,- «Համացանցում կինը պատմում է ամուսնու սպառնալիքների մասին․ ինչ միջոցներ են ձեռնարկվում նրա ու երեխաների անվտանգության ապահովման համար» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ նման դեպքերում պետք է ոստիկանություն ահազանգ հնչեցվի, եթե ոչ կնոջ կողմից, ապա գոնե հարևանների կամ հարազատների կողմից։

Նշենք, որ Լիանա Մարգարյանը, որի հորը սպանել է ամուսինը, վերջերս տեսանյութ է տարածել, որով, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս։ Մարգարյանը տեսանյութը տարածել է այն բանից հետո, երբ նրա և իր երեխաների լուսանկարները տարածվեցին «Որոնվում է» վերտառությամբ։ Կինը նշել է, որ ինքը թաքնվել է և հորդորել է իրենց լուսանկարները չտարածել։

«Երեխաների լավագույն շահը հաշվի չի առնվել․․․ Երեխաների պաշտպանության առումով ունենք բաց, պետությունը պետք է հոգատար լինի այս կնոջ և երեխաների նկատմամբ»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։