Եթե խոսում եք խաղաղության մասին, ինչպե՞ս կարող է հարևան պետությունն անընդհատ կրակ բացել. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Խաղաղությունը հիմնարար արժեք է, սակայն ոչ անվտանգության երաշխիք։ Անվտանգության երաշխիք են Զինված ուժերը, բանակը, համախմբվածությունը, խեալցի արտաքին քաղաքականությունը և բանակցությունը, իսկ պարբերաբար քեզ կրակող պետության հետ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Գոյություն ունի հայկական հարց․ Հայաստանի և Արցախի անվտանգությունը մենք պետք է նույն կոնտեքստում տեսնենք։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար շատ կարևոր է ճանապարհ, ավելի լայն ասած միջանցք ստանալը։ Քանի դեռ ադրբեջանցիները մեր սահամաններում են, որևէ ճանապարհի և սահմանագծման աշխատանք չպետք է տարվի։ Իրենք պետք է դուրս գան և կատարեն իրենց պարտավորությունները։
Հակառակ պարագայում՝ Սյունիքի հատվածում տնտեսական լուրջ հարված է լինելու, երկրորդ՝ փորձելու են ժողովրդագրական պատկեր են փոխելու, գալու են, լցվեն այնտեղ, դրանից հետո շատ դժվար է լինելու հետ շպրտելը»,- նշեց  Օհանյանը։

Նրա կարծիքով՝ սրանից խուսափելու միակ տարբերակաը հզորացումն է։ «Այս իշխանության օրոք դա չի կարող լինել, որովհետև նրանք հարմարվում են կեղծ խաղաղության օրակարգին։

Եթե խոսում եք խաղաղության մասին, ինչպե՞ս կարող է հարևան պետությունն անընդհատ կրակել, անընդհատ սադրանքներ կազմակերպել, անընդհատ փորձել առաջ գալ, փոխանակ կատարելու իր միջազգային հայտարարություններով ձևավորված իր պայմանավորվածությունները»,- ընդգծեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։