Նախարարն ասում է՝ իրավունք չունեի պարգևավճար տալու, բայց այդ մարդը արժանի էր․ նորմա՞լ է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին այս Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը 2022 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ներկայացնելիս:

«Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից, և ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։

Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2022 թվականի բյուջետային գործառնությունների արդյունքները»,- ասաց Ջանջուղազյանը։

«Հաշվեքննիչ պալատի առաքելությունն է նպաստել հանրային ֆինանսների կառավարմանը, մենք տեսնում ենք, որ այդ կառավարումը որոշ դեպքերում, մեղմ ասած, լավ չի իրականացվում, կարծում եմ՝ հետհսկողությունը լավ չի իրականացվում»,- դիմելով Ջանջուղազյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Այնուհետև դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ներկա էր ԱԺ նիստին, Խաչատրյանը հարցրեց․ «Պարո՛ն Փաշինյան, նորմա՞լ էք համարում, որ Ձեր կաբինետի նախարարներից մեկն ասում է՝ իրավունք չունեի պարգևավճար տալու, բայց այդ մարդը արժանի էր։ Ձեր ֆրակցիայից բազմաթիվ պատգամավորներ կային, կարող եք հարցնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։