Ավստրալիան արգելել է ՌԴ դեսպանատան կառուցումը երկրի խորհրդարանի մոտ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ավստրալիան դադարեցրել է Ռուսաստանի նոր դեսպանատան շինարարությունը Կանբերայում՝ խորհրդարանի շենքի անմիջական հարևանությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օրենքն ընդունվել է խորհրդարանի երկու պալատների կողմից, վարչապետ Էնթոնի Ալբանիզը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին։

Ալբանիզն այս քայլի պատճառ է անվանել ազգային անվտանգության ռիսկերը։ Նրա խոսքով՝ նոր օրենքը չեղարկում է Ռուսաստանի կողմից հողատարածքի վարձակալությունն անվտանգության մարմինների առաջարկությունների հիման վրա։

«Մենք գործում ենք արագ՝ երաշխավորելու, որ վարձակալած օբյեկտը չի դառնա պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասել է վարչապետը լրագրողներին։

Նա ընդգծել է, որ խոսքն այն մասին չէ, որ կանխվի ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մուտքը Ավստրալիա, այլ դեսպանատան շենքը չպետք է գտնվի խորհրդարանի անմիջական հարևանությամբ։

Ալբանիզն ուղղակի չի պատասխանել հարցին՝ կա՞ն, արդյոք, մտահոգություններ անվտանգության ռիսկերի հետ կապված՝ Չինաստանի դեսպանատան առնչությամբ, որը գտնվում է ռուսական օբյեկտից այն կողմ։

Վարչապետը, միաժամանակ, նշել է, որ իր կառավարությունը դատապարտում է «Ուկրաինա ՌԴ-ի անօրինական ու անբարոյական ներխուժումը»։

Էմմա Չոբանյան