Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է 2023 թվականի հունիսի 13-14-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նիստին մասնակցում էին ​պատվիրակներ ԱՊՀ անդամ ութ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ աշխատանքի բազային կազմակերպության՝ Ռուսաստանյան տեխնոլոգիական համալսարանի և Միջազգային Դելփյան կոմիտեի ներկայացուցիչները։

Նիստին մասնակցելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում Բիշքեկ էր մեկնել նաև նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։ ​

Նիստը հանդիսավորությամբ բացել են Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ալթինբեկ Մակսուտովը և փոխվարչապետ Էդիլ Բայսալովը։ Նրանք կարևորել են ԱՊՀ շրջանակներում երիտասարդության ոլորտում համագործակցությունը։

Խորհրդի մասնակիցները ներկայացրել են երիտասարդության ոլորտում կատարած աշխատանքները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության 2021-2022 թթ. և 2023-2024 թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում իրականացրած և ընթացքում գտնվող ծրագրերը։ Քննարկվել են ս.թ. հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները և ԱՊՀ տարածքում երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման այլ հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է 2021-2030 ռազմավարության շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը՝ կարևորելով «100 գաղափար» նախագիծը, կամավորության զարգացմանն ուղղված քայլերը, ԱՊՀ անդամ պետություններում ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին ՀՀ երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև վերահաստատել է 2026 թվականին Կապանում՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությունը։

Խորհրդի ընդունած որոշումներով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ խորհրդի նախագահությունը հերթական մեկ տարի ժամկետով Ղրղզստանից կփոխանցվի Բելառուսին։ Միաժամանակ Մինսկում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 7 գաղափար։

Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ հյուրընկալող երկրի՝ Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Մարատ Տագաևի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայաստանյան փորձի ներկայացման համար։