Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութի հարցով Facebook-ի վերահսկիչ խորհուրդը որոշում է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Facebook-ի վերահսկիչ խորհուրդն ուժի մեջ է թողել «Հայ ռազմագերիների տեսագրության» գործով Meta-ի որոշումը։ Այն թույլ է տալիս պահպանել հրապարակումը Facebook-ում՝ «նշել որպես անհանգստություն պատճառող» նախազգուշացնող էկրանով:

2022 թվականի հոկտեմբերին Facebook-ի օգտատերերից մեկն էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գերեվարումը։ Տեսանյութում կարելի էր տեսնել հայ զինվորների դեմքերը։ Facebook-ը խնդրահարույց էր համարել այդ տեսանյութը, քանի որ Meta-ի չափանիշներն արգելում են ցուցադրել ռազմագերիների դեմքերը կամ նրանց գտնվելու վայրը։ Ընկերությունը դեպքն ուղղորդել էր Facebook-ի Վերաքննիչ խորհրդին՝ պարզելու ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ռազմական հանցագործության վերաբերյալ տեղեկությունների տարածման կարևորության և ռազմագերիների ինքնությունը չբացահայտելու կարևորության միջև բալանսը։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ որոշման մասին Meta-ի վերահսկիչ խորհուրդը տեղեկացրել է մի քանի ամիս առաջ, և որոշակի քննարկումներ են եղել հայաստանյան մեդիահանրությունում։

Տեսանյութը սկսվում է օգտատիրոջ կողմից նախազգուշացմամբ, որ այն նախատեսված է միայն 18-ից բարձր տարիքի մարդկանց համար, և անգլերեն տեքստով՝ «Կանգնեցրեք Ադրբեջանի ահաբեկչությունը: Աշխարհը պետք է կանգնեցնի ագրեսորներին»:  Տեսանյութում հայ զինվորների դեմքերը երևում են, և նրանց հնարավոր է նույնականացնել։ Պապյանը կարծում է, որ այստեղ լուրջ խնդիրներ կան․ տեսանյութը խախտում է Meta-ի այն կանոնակարգը, ըստ որի՝ չի կարելի խրախուսել խոշտանգումների տեսարանները։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մի կողմից նմանատիպ տեսանյութերում բռնություն, ատելություն քարոզող նյութեր են, բայց մյուս կողմից դրանք, որքան էլ միջամտում են ընտանեկան, անձնական կյանքի անձեռմխելիությանը, ունեն ապացուցողական նշանակություն պատերազմական հանցագործություններ, մարդու իրավունքների լրջագույն խախտումներ բացահայտելու տեսանկյունից։

Իրավապաշտպանի խոսքով՝ իրավապահ մարմինները միջադեպի հետ առնչություն ունեցող մարդկանց պետք է վերցնեն մոնիթորինգի տակ և քննարկման առարկա դարձնեն այդ անձանց հանցակցությունը ցուցադրվող տեսանյութերում պատկերված գործողություններին։

Տեսանյութն ունեցել է ոչ ավելի, քան 100 դիտում, և ոչ ավելի, քան 10 արձագանք։ Այդ նյութով որևէ մեկը չի կիսվել և հաղորդում չի տվել դրա վերաբերյալ։ Պապյանի խոսքով՝ անցյալ շաբաթ հնարավորություն է ունեցել հանդիպել Facebook-ի վերահսկիչ խորհրդի ներկայացուցիչներին։ Խորհրդից ասել են, որ հատուկ ուշադրությամբ են ընթերցել բոլոր մեկնաբանությունները։ Ըստ Պապյանի՝ հրապարակային մեկնաբանություններում էլ երևում է, որ թեմայի շուրջ մեծ ակտիվություն են ցուցաբերել հայաստանյան փորձագետները, և շատերը պնդել են, որ պետք է թույլատրել տեսանյութը։

Չնայած խուրհուրդը գտել է, որ Meta-ն լրատվական կարևորության հիմքով թույլտվությունը ճիշտ է կիրառել՝ կոնտենտը թողնելով Facebook-ում, այնուամենայնիվ, առաջարկել է ուժեղացնել այս տեսակի կոնտենտի դիտարկման ներքին ուղեցույցը և համապատասխան մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման ապացույցներ պահպանելու և տարածելու քաղաքականություն մշակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան