Փաշինյանը՝ «քաղաքական մահապարտների» մասին․ «Իրավապահները պետք է արձագանքեն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այդ հարցն ինձ ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմինն է։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե Փաշինյանի պաշտոնավարումը դադրեցնելու համար անհրաժեշտ է 100 տղամարդ։ Վարդանյանը նրանց անվանում է քաղքական մահապարտներ․ «Որոնք կկանգնեն մինչև վերջ ու պատրաստ կլինեն մեռնել, որպեսզի երկիրն ազատեն այս չարիքից։ Այդ մարդիկ պետք է ռազմական ռեժիմով գործողությունների պլանը ձևակերպեն և գնան մինչև վերջ»։

«Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։

Կարծում եմ՝ ադապտացիայի «ճիշտ» մեթոդ են գտել։ Ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։
Երկրում տեղի է ունենում հետևյալը՝ մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է, և ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում», – նշեց Փաշինյանը։

«Եթե ըտենց մահապարտների ջոկատներ կազմողներ էին, իրենք են ընդունել այն սկզբունքները, որոնցով Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դրսում ճանաչել են, ներսում եկել են մահապարտի ջոկատներ են կազմել։ Իսկ այդ մահապարտ ջոկատները ձեր նշած մարդու նման նախարարական կաբինետներում նստած՝ զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ։ Ես կառաջարկեի այդ հարցով քաղաքական մեկնաբանություններ շատ չանել, այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։