Ստոլտենբերգը ԱՄՆ-ում հանդիպել է Էնթոնի Բլինքենին ու Ջո Բայդենին և քննարկել Կիևին օգնությունը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ կողմերը քննարկել են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի առաջնահերթությունները, այդ թվում՝ Ուկրաինային հետագա աջակցությունը, դաշինքի զսպման և պաշտպանական մեխանիզմների ամրապնդումը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամության հավատարմությունը։ Բլինքենն առաջարկել է Վիլնյուսում Կիևին տրամադրել «քաղաքական և գործնական աջակցության ուժեղ փաթեթ»։

Վաշինգտոնը հայտարարել է Ուկրաինային 325 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին, որը ենթադրում է Կիևին ամերիկյան զենքի ու տեխնիկայի փոխանցում։ Բլինքենը նշել է, որ խոսքը կարևոր ՀՕՊ համակարգերի,  բարձր շարժունակ հրթիռային համակարգերի, հրետանային արկերի, հակատանկային զենքերի, զրահատեխնիկայի և այլ սարքավորումների մասին է։

Ստոլտենբերգն էլ իր հերթին ասել է, որ Ուկրաինան հաջողություններ ունի հարձակման մեջ։

«Մենք բոլորս գիտենք, որ ինչքան շատ տարածք ուկրաինացիները կարողանան ազատագրել, այնքան ուժեղ կլինի նրանց դիրքորոշումը բանակցությունների սեղանին»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ըստ նրա՝ ուժեղ բանակցային դիրքը ավելի հավանական է դարձնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիտակցի «որ երբեք չի հաղթի այս ճակատամարտում»։

Այնուհետև Ստոլտենբերգը  Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այստեղ նա հայտարարել է, որ խոսքը ոչ միայն «Ուկրաինայի վրա հարձակման, այլև ամբողջ աշխարհում ազատ մարդկանց ու արժեքների մասին է»։

«Նախագահ Պուտինը չպետք է հաղթի այս պատերազմում, քանի որ դա ոչ միայն ողբերգություն կդառնա ուկրաինացիների համար, այլև աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ նման սցենարը ավտորիտար ղեկավարների համար ազդանշան կլինի աշխարհում, այդ թվում՝ Չինաստանում, որ ռազմական ուժի օգտագործումը թույլ կտա ստանալ այն, ինչ ուզում են։